19:14 22.10.2021
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը հեռավար խորհրդակցություն է անցկացրել համավարակի տարածման կանխարգելման աշխատանքների վերաբերյալ.
«Գտնվելով արտասահմանյան գործուղման մեջ, այսօր անցկացրել եմ հեռավար խորհրդակցություն` նվիրված Covid-19 համավարակի տարածման կանխարգելման ու բուժսպասարկման աշխատանքներին:
ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության առկա միտումները, հիվանդների առողջական վիճակն ու պատվաստումների վիճակագրությունը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների շուրջ:
Լիազոր մարմինների ղեկավարներին հանձնարարել եմ ավելի համակարգված աշխատանքներ իրականացնել՝ ընդգծելով բժշկական պարագաների ապահովվածության, մասնագետների ներգրավման, պատվաստման ու հիվանդության տարածումը կանխարգելող այլ աշխատանքների արդյունավետության բարձրացման և այլ ուղղություններով:
Ընդգծել եմ նաև հանրային միջոցառումների և սննդամթերքի անվտանգության ապահովման շուրջ իրականացվող համալիր միջոցառումների նշանակությունը, իսկ շահագրգիռ մարմինների ղեկավարներին հորդորել ցուցաբերել զգոնություն և բարձր պատասխանատվություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
16:11 21.08.2025
Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն իսկ անցկացնել ընտրություններՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն ընտրություններ անցկացնել: «Ես ուրախ կլինեի, եթե ընտրություններն արդեն տեղի ունենային։ Որպեսզի կարողանայի ավարտել այս թեման, քանի որ այս թեման ոչինչ չի տալիս, բացի ծեծկռտուքից և քաղաքական կոչերից, պաստառներից և այլն։ Գլխավորն այն է, որ դրանք ինձ հնարավորություն տան ավարտել պատերազմը, այլ ոչ թե մինչ այդ մասնատել պետությունը», – […] ...
16:00 21.08.2025
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետՕգոստոսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Ա.Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունները և վստահություն հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Գրիգորյանը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցության […] ...
16:00 21.08.2025
Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրովՀամահայկական խաղերի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է տարածք՝ հանրային-մշակութային և սպորտային ավանի կառուցման համար: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կտրամադրվի «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասը՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։ Ծրագիրն իրականացվելու է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 13 տարվա ընթացքում: Համահայկական խաղերի անցկացման ժամանակ (Ձմեռային և Ամառային խաղեր) մարզական […] ...
15:55 21.08.2025
Այս քայլով դուրս ենք եկել զարգացման նոր հարթություն. վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և շնորհավորել բոլորին այդ առիթով, որը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վաշինգտոն մեկնելուց առաջ Կառավարության կազմով, ԱԽ ընդլայնված […] ...
15:52 21.08.2025
Համաքաղաքացուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ապարան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանում վնասվածքով շտապօգնության խումբը հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել Ապարան քաղաքի 64-ամյա մի բնակչի։ Հիվանդանոց են մեկնել Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն ու Արագածոտնի պարեկները։ Համայնքային ոստիկանները ստացված օպերատիվ տվյալները գործընկերների հետ իրացնելով պարզել […] ...
15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...