20:33 22.10.2021
Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից այսօր երկու մանկահասակ երեխաներ Covid ախտորոշմամբ տեղափոխվել են Երևանի կլինիկաներ:
«Երկու փոքրիկներն էլ տղաներ են, մեկը՝ երկու,մյուսը՝ չորս ամսական: Երկու դեպքում էլ ընտանիքների անդամները եղել են քովիդով վարակված, մեզ մոտ ընդունվել են բարձր ջերմությամբ և վիրուսի ախտանշաններով: Թեստավորվել են երեխաները, այդ ընթացքում գտնվել են մեկուսարանում, դրական պատասխանները ստանալուց հետո մեկին տեղափոխել ենք Նորքի ինֆեկցիոն, մյուսին Արաբկիրի հիվանդանոցներ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյանը:
Ըստ բժշկի, երեխաներից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսի վիճակը կայուն է: Նրանց հետ հիվանդանոցում են եղել նաև մայրիկները, ովքեր վիրուսին բնորոշ ախտանշաններ ու գանգատներ չեն ունեցել, բայց հավանաբար կթեստավորվեն:
«Երեխաների տեղափոխությունը մայրաքաղաքի կլինիկաներ մի փոքր ձգձգվեց գերբեռնված լինելու պատճառով, օրինակ՝ Արաբկիր բժշկական կենտրոնում ազատ մահճակալներ չկային, իմ ունեցած տեղեկություններով այս պահին 100 երեխաներ սպասում են հոսպիտալացման իրենց հերթին: Մենք փոքրիկներին կարողացանք տեղափոխել: Չորս ամսական բալիկը այդ պահին արդեն ջերմություն չուներ, իսկ մյուս երեխայի մոտ հակառակը՝ թթվածնի քանակը իջել էր»,-նշել է Հասմիկ Խաչատրյանը:
Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքի բոլոր 30 մահճակալներն էլ այս պահին զբաղված են, բաժանմունքը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: Բոլոր կասկածելի դեպքերը թեստավորվում են: Մայրաքաղաք տեղափոխված երկու երեխաներից բացի, մյուսների մոտ դրական ախտորոշում չի եղել, ևս երկու երեխաներ էլ Covid ախտորոշումով Երևան էին տեղափոխվել օգոստոս ամսին:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...