18:11 23.10.2021
Գյումրիում առաջին անգամ անցկացվել է չեչիլի փառատոն։ Նախաձեռնել է «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական հիմնադրամը, իսկ խորագիրն է՝ «Հաց ու պանիր, կեր ու բանիր»։ Գյումրիի Վարպետաց փողոցի տաղավարներում պանրագործ վարպետներն ու կաթի վերամշակմամբ զբաղվող տնայնագործ կանայք ցուցադրության էին ներկայացրել իրենց պատրաստած կաթնամթերքն ու պանրի տեսականին։ Չեչիլ պանիրը պատրաստվում է միայն Շիրակի դաշտավայրում, իսկ համբավն ու պահանջարկը երկրի սահմաններից դուրս է հասել։
«Շիրակի մարզում չեչիլը տարածված է որպես պանրի տեսակ, շատ են օգտագործում մարդիկ, հատկապես, երբ մի քիչ սկսում է կանաչ տեսք ստանալ։ Այսօր մենք ներկայացրել ենք փառատոնին նոր պատրաստված սպիտակ պանիրը, որոշ ժամանակ պետք է անցնի, որ սկսի կանաչել»,-ասում է պանրագործ Արմինե Մարտիրոսյանը։
Սպիտակ չեչիլ պանիրը կանաչում է այն ժամանակ, երբ մառաններում տաքությունն է ընկնում։ Այն պահում , հնեցնում են հիմնականում կավե կճուճներում կամ փայտե տակառներում։
Որպես այդպիսին, չեչիլի պատրաստման բաղադրատոմս չկա։ Յուրօրինակ համ ու հոտով պանիրը գյուղերում հիմնականում պատրաստում էին տատիկները՝ թոնրի կամ օջախի վրա կաթը տաքացնելով։ Հիմա հայտնի պանրի տեխնոլոգիայով զբաղվում են նաև երիտասարդ կանայք։ 11 լիտր զտած ու անյուղ կաթից ստացվում է մեկ կիլոգրամ չեչիլ պանիր։
Ավանդականի կողքին ներկայացրել էին նաև պանրի նոր տեսականի։ Գյումրեցի վարպետների հետ փառատոնին եկել էին Գեղարքունիքի մարզի պանրագործները։ Արտադրողները ներկայանում էին նաև համեմունքներով ու տարբեր բաղադրությամբ պանիրների լայն տեսականիով։
«Ունենք պանիրներ համեմունքներով, թարխունով, սամիթով, ունենք քաղցր և կծու պղպեղով, ունենք հոլանդական պանիր պոպոկի միջուկով պատրաստված, որը հնեցնում ենք մեկ տարի, նաև արտադրում ենք պանիր շոռի տեսքով, որը աղացած պանիր է տարբեր համեմունքներով։ Մենք այս տեսականին «սարի փունջ» ենք անվանում,- ասում է Գեղարքունիքի մարզից փառատոնի մասնակից Պետրոս Պետրոսյանը։
Չեչիլի փառատոնը, որն առաջին անգամ էր անցկացվում, կստեղծի նաև արտադրողների ու տնայնագործների միջև նոր համագործակցության հնարավորություններ, ինչն էլ կարող է նպաստել կանթնամթերքի վերամշակման ոլորտի զարգացմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը։
20:42 06.08.2025
Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...
20:33 06.08.2025
DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնենՀարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...
20:20 06.08.2025
Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...
20:10 06.08.2025
Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբՎաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...
19:51 06.08.2025
Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատունՉի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...