23:26 23.10.2021
Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում Արցախի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։
Հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց փորձագետների զեկույցները հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ, դիտարկեց դրական և բացասական գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով են իրատեսական բուհի բարելավման ծրագրերը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ Արցախի պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 4 տարի ժամկետով:
16:11 21.08.2025
Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն իսկ անցկացնել ընտրություններՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն ընտրություններ անցկացնել: «Ես ուրախ կլինեի, եթե ընտրություններն արդեն տեղի ունենային։ Որպեսզի կարողանայի ավարտել այս թեման, քանի որ այս թեման ոչինչ չի տալիս, բացի ծեծկռտուքից և քաղաքական կոչերից, պաստառներից և այլն։ Գլխավորն այն է, որ դրանք ինձ հնարավորություն տան ավարտել պատերազմը, այլ ոչ թե մինչ այդ մասնատել պետությունը», – […] ...
16:00 21.08.2025
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետՕգոստոսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Ա.Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունները և վստահություն հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Գրիգորյանը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցության […] ...
16:00 21.08.2025
Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրովՀամահայկական խաղերի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է տարածք՝ հանրային-մշակութային և սպորտային ավանի կառուցման համար: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կտրամադրվի «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասը՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։ Ծրագիրն իրականացվելու է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 13 տարվա ընթացքում: Համահայկական խաղերի անցկացման ժամանակ (Ձմեռային և Ամառային խաղեր) մարզական […] ...
15:55 21.08.2025
Այս քայլով դուրս ենք եկել զարգացման նոր հարթություն. վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և շնորհավորել բոլորին այդ առիթով, որը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վաշինգտոն մեկնելուց առաջ Կառավարության կազմով, ԱԽ ընդլայնված […] ...
15:52 21.08.2025
Համաքաղաքացուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ապարան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանում վնասվածքով շտապօգնության խումբը հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել Ապարան քաղաքի 64-ամյա մի բնակչի։ Հիվանդանոց են մեկնել Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն ու Արագածոտնի պարեկները։ Համայնքային ոստիկանները ստացված օպերատիվ տվյալները գործընկերների հետ իրացնելով պարզել […] ...
15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...