15:21 25.10.2021
Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ, որոնք հնարավորություն կստեղծեն մասնակիցների համար ուսանելու արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Ինչպես տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից, նման ծրագրերը միտված են Արցախի բարեկեցությանն ու զարգացմանը, քանի որ որակյալ կրթությունն ու գիտելիքն են պայմանավորում հասարակության ապահով և բարվոք ապագան:
Ստորև ներկայացնում ենք կրթական ծրագրերի մանրամասները: Հետաքրքրվող անձինք կարող են դիմել և գրանցվել: Հարցերի դեպքում զանգահարեք 0479 4-4-35-65 հեռախոսահամարին:
Դիմելու ընթացակարգը
․Դիմորդը ներկայացնում է CV և մոտիվացիոն նամակ հայերեն և անգլերեն լեզուներով ([email protected]):
․CV-ների ուսումնասիրման ու քննարկման արդյունքում կատարվում է դիմորդների ընտրություն:
․Ընտրված մասնակիցները կհրավիրվեն առաջին փուլի հարցազրույցի՝ ԱՀ առողջապահության նախարարի և պատասխանատու աշխատակիցների հետ:
․Հարցազրույցն անցած մասնակիցներին կուղարկվի համապատասխան կայքի հղումը, որտեղ նրանք պետք է գրանցվեն:
Առաջին կրթությունը ՝
Կառավարման գիտությունների մագիստրոս
․ Վայրը ՝ Ամստերդամ, Բրյոկելեն
․ Գրանցման վերջնաժամկետը՝ 30․08․2022 թ․
․ Դասընթացի սկիզբը՝ 22․08․2022 թ․
․ Լեզուն՝ անգլերեն
․ Շաբաթական ժամերը՝ 40 ժամ
․ Արժեքը՝ € 29,250 (վճարումը կիրականացվի նախարարության կողմից)
․ Ակադեմիկական մագիստրոս 16 ամսվա ընթացքում /predmagistr/
․Ընտրություն 3 ուղղությունների միջև ՝ թվային բիզնես և նորարարություն, ֆինանսների կառավարում և գլոբալ բիզնես։
Պահանջները
․առնվազն բակալավրի աստիճան /հետազոտական կամ կիրառական գիտությունների ինստիտուտ/
․ աշխատանքային ստաժ` 0-3 տարի
․անգլերենի իմացություն /TOEFL 91+, IELTS 6.5 or Cambridge Advanced C1/
․Ընդունվելուց քննության հանձնում (test Nyenrode LTP or GMAT / GRE)
Ընդունման կարգը
․Սեղմեք դիմումի վրա դեղին կոճակը և լրացրեք տվյալ ձևաչափը։ Լրացնելուց հետո Դուք էլեկտրոնային նամակով կստանաք մեր պորտալի հղումը, որտեղ պետք է պարտադիր լրացնեք դիմում։
․Մենք կկապվենք Ձեր հետ և կնշանակենք ընտրության օր/ test Nyenrode LTP or GMAT/ և անհատական հարցազրույց
․եթե դուք ընտրվեք երկու շաբաթվա մեջ կստանաք էլ․նամակ դիմումի ձևաչափով
Նախամագիստրատուրա
Նախամագիստրատուրան տևում է 4 ամիս և կազմված է 7 կուրսից՝
․ակադեմիական ընթերցանություն և նյութի ներկայացում
․բիզնես հետազոտություն
․բիզնես վիճակագրություն
․մարկետինգային ռազմավարություն
․կազմակերպական վարքագիծ
․բիզնես էկոնոմիկա
․ֆինանսի սկզբունքներ
Մագիստրատուրա
Մագիստրատուրան տևում է 12 ամիս, բաղկացած է հետևյալ կուրսերից՝
․պետական կառավարում
․բիզնես վիճակագրություն և հավասարեցում
․Թվայնացում, բիզնես և հասարակություն
․ֆինանսների կառավարում
Երկրորդ կրթությունը՝
Եվրոպական մագիստրոսի աստիճան տնտեսագիտության և առողջապահության կառավարման բնագավառում
․Վայրը ՝ Նիդեռլանդներ, Կամպուս, Woudestein
․ Լեզուն՝ անգլերեն
․ Տևողությունը՝ 2 տարի
․ Դիմելու վերջնաժամկետ ՝ 01.03.2022
․ Դասընթացի սկիզբը՝ սեպտեմբեր
․արժեքը՝ 25 000 € (վճարումը կիրականացվի նախարարության կողմից)
Ինչու հենց այս կրթությունը
․Եզակի հնարավորություն անցնել համատեղ ծրագիր Եվրոպայի չորս լավագույն բուհերում:
․Զարգացնել իրավասությունները և փորձը առողջապահության տնտեսագիտական և քաղաքական ոլորտներում, համակարգի կառավարումը, ինչպես նաև օրենսդրությունը և դրա կարգավորումը:
․Կարիերայի հիանալի հնարավորություններ և մուտք համաշխարհային կազմակերպությունների գործատուների ցանկ, հիվանդանոցներ և առողջապահական այլ հաստատություններ, պետական կառույցներ և գիտահետազոտական համալսարաններ:
․Ծրագիրը առաջարկում է առաջնային գիտելիքներ տնտեսագիտության և առողջապահության կառավարման համակարգում, որը իրականացվելու է Եվրոպայի 4 առաջատար բուհերի կողմից:
1․Ինսբուրքի կառավարման կենտրոն
2․Ռոտերդամի Էրազմուսի համալսարան
3․Բոլոնիայի համալսարան
4․Օսլոյի համալսարան
Կիսամյակներ և դասընթացներ
․Առաջին կիսամյակում հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է տնտեսագիտության հիմունքների ուսումնասիրմանը, կառավարմանը, վիճակագրությանը և էկոնոմետրիակային: Այս դասընթացները կմեկնարկեն Բոլոնիայի համալսարանում:
․Երկրորդ և երրորդ կիսամյակները նվիրված են առողջության ոլորտում արդիական հարցերի վերաբերյալ առաջադեմ և մասնագիտացված հմտությունների զարգացմանը:
․Չորրորդ կիսամյակը նվիրվում է մագիստրոսական թեզի գրմանը: Ուսանողները գրում են գիտական մագիստրոսական թեզ իրենց ընտրած մասնագիտացմանը առնչվող թեմայով: Դիպլոմային աշխատանքի նպատակն է ցույց տալ, որ ուսանողը ունակ է ինքնուրույն իրականացնել գիտական հետազոտություններ և հստակորեն հայտարարել ու քննարկել հետազոտության արդյունքները և դրա եզրակացությունները: Մագիստրոսական թեզի թեմայի առաջարկներ կարող են ներկայացնել և ուսանողները և դասախոսները և պետական կամ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները:
16:11 21.08.2025
Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն իսկ անցկացնել ընտրություններՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն ընտրություններ անցկացնել: «Ես ուրախ կլինեի, եթե ընտրություններն արդեն տեղի ունենային։ Որպեսզի կարողանայի ավարտել այս թեման, քանի որ այս թեման ոչինչ չի տալիս, բացի ծեծկռտուքից և քաղաքական կոչերից, պաստառներից և այլն։ Գլխավորն այն է, որ դրանք ինձ հնարավորություն տան ավարտել պատերազմը, այլ ոչ թե մինչ այդ մասնատել պետությունը», – […] ...
16:00 21.08.2025
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետՕգոստոսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Ա.Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունները և վստահություն հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Գրիգորյանը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցության […] ...
16:00 21.08.2025
Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրովՀամահայկական խաղերի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է տարածք՝ հանրային-մշակութային և սպորտային ավանի կառուցման համար: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կտրամադրվի «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասը՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։ Ծրագիրն իրականացվելու է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 13 տարվա ընթացքում: Համահայկական խաղերի անցկացման ժամանակ (Ձմեռային և Ամառային խաղեր) մարզական […] ...
15:55 21.08.2025
Այս քայլով դուրս ենք եկել զարգացման նոր հարթություն. վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և շնորհավորել բոլորին այդ առիթով, որը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վաշինգտոն մեկնելուց առաջ Կառավարության կազմով, ԱԽ ընդլայնված […] ...
15:52 21.08.2025
Համաքաղաքացուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ապարան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանում վնասվածքով շտապօգնության խումբը հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել Ապարան քաղաքի 64-ամյա մի բնակչի։ Հիվանդանոց են մեկնել Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն ու Արագածոտնի պարեկները։ Համայնքային ոստիկանները ստացված օպերատիվ տվյալները գործընկերների հետ իրացնելով պարզել […] ...
15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...