15:33 25.10.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 25-ին նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփում:
Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հոկտեմբերին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 46915 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 43374-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 389 ահազանգ: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 605 արտակարգ դեպք և պատահար, որից 218 հրդեհի դեպքով: Ա. Գասպարյանը նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ Փրկարար ծառայության 3340 աշխատակիցներից COVID-19 համավարակի դեմ պատվաստվել է 3236 աշխատակից:
Զեկույցներով հանդես են եկել նաև ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ պետ Արմեն Գևորգյանը, ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը: Վերջինս զեկուցել է, որ նշված ժամանակահատվածում բուժապահովման վարչություն է դիմել 134 բուժառու, որից 82-ն ուղեգրվել են ստացիոնար բուժման: Նշվել է նաև, որ ԱԻՆ աշխատակիցների ավելի քան 95 տոկոսն արդեն պատվաստվել է:
ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ պետ Արմեն Գևորգյանն էլ իր զեկույցով տեղեկացրել է, որ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կողմից իրականացվել է 345 ելք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 50,7% աճ:
Հոկտեմբեր ամսվա գործունեության արդյունքները ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Նախարար Անդրանիկ Փիլոյանին զեկուցվել են հանրապետության տարածքում պատսպարանների ընդհանուր վիճակի մասին: Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանը հայտնել է, որ հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է 125 բազմաբնակարան շենքերի նկուղներ, որոնցից ընդամենը 68-ն են պատրաստ ծառայել որպես պատսպարան: Նա տեղեկացրել է, որ այդ տվյալներն արդեն ուղարկվել են Երևանի քաղաքապետարան և վարչական շրջանների աշխատակազմեր:
Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ամփոփել է խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերել են Երևանում և մարզերում թաքստոցների մաքրման և հարդարման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու և հսկողության տակ պահելու, ուսումնավարժանքների ընթացքում տարահանման աշխատանքների կատարելագործման, ձմեռային սեզոնի անցման աշխատանքներն ավարտին հասցնելու, կարգապահությանը և այլ հարցերի:
13:07 26.06.2025
Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններՀունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...
13:00 26.06.2025
«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...
12:52 26.06.2025
Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգըՄայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի […] ...
12:45 26.06.2025
Քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխություններըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ողջույնի խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ իրականացված մասնագիտական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նախարարի տեղակալն ընդգծել է սնանկության օրենսդրության բարեփոխումների կարևորությունը և ոլորտի ներկայացուցիչների ու մասնակիցների […] ...
12:38 26.06.2025
Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:32 26.06.2025
3 հայ ըմբիշ եզրափակչում է․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 3 հայ ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 57 կգ քաշային կարգում եզրափակիչը հայկական կլինի. ոսկե մեդալի համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Պապիկյանն ու Տիգրան Կոլոտյանը, որոնք կիսաեզրափակիչում հաղթել են ադրբեջանցի մրցակիցների։ 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես դուրս է եկել եզրափակիչ։ […] ...