11:40 26.06.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից իրականացվող «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի փակման արարողությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։
«Իր ելույթում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հետ համագործակցությունը՝ այն գնահատելով որպես հետևողական, նպատակային և արդյունավետ։
Նա շեշտել է, որ իրավահավասարության ոլորտի վերաբերյալ պատկերացումները հասարակության լայն շրջանակներում ձևախեղված են և ոլորտը հաճախ չի դիտարկվում որպես առաջնահերթ լուծում պահանջող ուղղություն։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ ոլորտի խնդիրների ետևում իրական մարդիկ ու ճակատագրեր են, որոնց մենք չենք կարող չնկատել և առաջնահերթ ուշադրության չարժանացնել:
«Օրինակ՝ վաղ ամուսնությունները որոշ համայնքներում շարունակում են լայն տարածում ունենալ, ինչի հետևանքով աղջիկները դուրս են մնում կրթությունից և զրկվում են անձնական զարգացման ու ինքնադրսևորման ցանկացած հնարավորությունից։ Անհրաժեշտ է ոչ միայն բարձրաձայնել այս խնդիրը, այլև ձեռնարկել համակարգային քայլեր՝ իրավիճակի արմատական բարելավման համար», – նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը հատուկ անդրադարձ է կատարել նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամող մայրերի իրավունքների խնդիրներին՝ կարևորելով նրանց համար ծառայությունների մատչելիության ապահովումը, սոցիալական երաշխիքների ընդլայնումը և տնտեսական ներգրավվածության հնարավորությունների ստեղծումը։
«Մենք պետք է ձևավորենք մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից կամ սոցիալական կարգավիճակից, կզգա, որ իր իրավունքները լիարժեքորեն պաշտպանված են»,- ամփոփելով՝ նշել է Պաշտպանը:
Ողջույնի խոսքով են հանդես եկել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահ Տաթևիկ Մատինյանը և Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։
Ծրագրի շրջանակում Պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Մերի Մամիկոնյանը ներկայացրել է կանանց տնտեսական իրավունքների վերաբերյալ Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հետ համագործակցությամբ մշակված ՄԻՊ արտահերթ զեկույցը:
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագիրն իրականացրել է Լիբերալ քաղաքականության ինստիտուտը՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
14:50 26.06.2025
Էրդողանը պատմել է, թե որ դեպքում Թրամփը կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել գնալ Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, եթե նրանց միանա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հարգարժան պարոն Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ( Հաագայում – խմբ.) մենք խոսեցինք նախաձեռնությունների մասին (Ուկրաինայի վերաբերյալ – խմբ.): Նա ասաց, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա […] ...
14:42 26.06.2025
Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. ՓաշինյանՀայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը կանխել է պետականության, ազգային անվտանգության և կայունության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բարձր գնահատեց ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցների համատեղ գործողությունները՝ նշելով, որ առաջարկելու է լավագույններին ներկայացնել պետական պարգևների։ «Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի […] ...
14:35 26.06.2025
«Ինտերի» հարձակվող Թարեմին լքել է Թեհրանը«Ինտերի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին կարողացել է լքել Թեհրանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Ֆուտբոլիստը մեքենայով անցել է ավելի քան 1000 կիլոմետր՝ վերադառնալով իր ծննդավայր Բուշեհր՝ ընտանիքի մոտ։ Թարեմին ակումբին տեղեկացրել է, որ գտնվում է անվտանգ վայրում։ Ավելի վաղ հայտնի էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը դժվարություններ է ունեցել Իրանը լքելու և «Ինտերին» միանալու հարցում՝ Աշխարհի […] ...
14:31 26.06.2025
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունըԳլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող […] ...
14:28 26.06.2025
Խամենեին շնորհավորել է իրանցիներին Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին շնորհավորել է ժողովրդին Իսրայելի հետ հակամարտությունում տարած հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ չար սիոնիստական ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ (նկատի ունենալով Իսրայելը)», – մեջբերում է Խամենեիի մամուլի ծառայությունը նրա խոսքերը։ ...
14:20 26.06.2025
Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը․ ԱվանեսյանԲժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի (EFMA 2025) պաշտոնական բացմանը: Սա մի հարթակ է տարբեր երկրների բժշկական համայնքների միջև փորձի փոխանակման, առողջապահական քաղաքականությունների բարելավման և համակարգային համագործակցության խորացման համար: «Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը` հիմնվելով բուժծառայությունների հասանելիության, բարձր որակի ապահովման, արդարության և ոլորտի կայուն զարգացման վրա: Մենք այժմ դժվար և մեծ ջանքեր […] ...