Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ուսումնասիրել կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+17.17 oC

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ուսումնասիրել կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը

08:00 18.07.2018

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ սոցիալական ապահովության վարչությանը կոչ է արել ուսումնասիրել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված Սոցիալական ապահովության միավորման մասին համաձայնագիրը՝ բացառելու համար կենսաթոշակային նպաստների կրկնակի հարկման հավանականությունը, ինչպես նաև պարզեցնելու ԱՄՆ-ում և Հայաստանում աշխատողների պարտականություններն ու իրավունքները:

«Բացի աշխատակիցների եւ գործատուների համար նյութական առավելություններից՝ նման համաձայնագիրը կամրապնդի Ամերիկայի և Հայաստանի կապերը, կնպաստի առևտրային կապերի զարգացմանն ու ավելի արդյունավետ համագործակցությանը»,- ասված է Հայ դատի հանձնախմբի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին

10:47 13.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը: Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք […] ...

Մասկը ներկայացրել է Tesla-ի պարող Optimus ռոբոտը

10:41 13.05.2025

Մասկը ներկայացրել է Tesla-ի պարող Optimus ռոբոտը

Իլոն Մասկը X-ում հրապարակել է պարող ռոբոտի տեսանյութ։ «Այն, ինչ սկսվեց որպես կոստյումով դերասան, այժմ իրականություն է», -գրել է Մասկը։ 2022 թվականի հոկտեմբերին Tesla-ի ղեկավարը ներկայացրեց Optimus մարդանման ռոբոտի նախատիպը։ Այնուհետև ռոբոտը բարձրացավ բեմ և ձեռքով արեց հանդիսատեսին։ Մասկը նաև ցուցադրեց տեսանյութ, որտեղ Օպտիմուսը ջրում է ծաղիկներ։ ...

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

10:35 13.05.2025

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետն ու տեղակալը, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու նույն ընկերության աշխատակցից կաշառք են ստացել: Մասնավորապես՝ պարզվել է, որ Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սուբվենցիոն ծրագրերով […] ...

Մբապեն գերազանցել է Զամորանոյի պատմական ռեկորդը

10:30 13.05.2025

Մբապեն գերազանցել է Զամորանոյի պատմական ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Բարսելոնայի» դեմ խաղում դուբլ գրանցելով գերազանցել է Իվան Զամորանոյի պատմական ռեկորդը, գրում է Opta-ն։ Ֆրանսիացի հարձակվողը «Ռեալում» իր նորամուտի մրցաշրջանում արդեն խփել է 38 գոլ, ինչն ակումբի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։ Այդ ցուցանիշով նախկին ռեկորդակիրը չիլիացի լեգենդար Իվան Զամորանոն էր, որը մադրիդյան ակումբում 1992/93 մրցաշրջանում աչքի էր ընկել 37 […] ...

FT. ԵՄ երկրները մտադիր են մայիսի 14-ին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

10:25 13.05.2025

FT. ԵՄ երկրները մտադիր են մայիսի 14-ին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

ԵՄ երկրները մտադիր են չորեքշաբթի օրը վերջնականապես համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 17-րդ փաթեթի շուրջ։ Այս մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։ Ասոցիացիայի 27 անդամ երկրների ներկայացուցիչները երկուշաբթի օրը «մեծամասամբ» համաձայնության են եկել նոր սահմանափակող միջոցառումների շուրջ, հայտնել են աղբյուրները։ Չորեքշաբթի օրը նրանք մտադիր են վերջապես համաձայնության գալ պատժամիջոցների նոր փաթեթի […] ...

Շրջանառությունից հանվել է 1373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության բացահայտումը

10:18 13.05.2025

Շրջանառությունից հանվել է 1373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության բացահայտումը

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Քաջարանի բնակիչ 24 և 59 տարեկան տղամարդիկ պատրաստվում են իրացնելու նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված թմրանյութ: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 25-ին` Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների և Սյունիքի մարզի պարեկների հետ համատեղ: Կապան-Քաջարան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին, թմրանյութը վերցնելիս, […] ...

BACK_TO_TOP