Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+32.09 oC

Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակով

13:20 23.07.2025

Սևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Նորատուս համայնքում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։
Նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր միջավայրի կարևորությունը երեխաների ապագայի համար։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև փոքրիկների կողմից պատրաստված նկարները՝ Սևանա լճի թեմայով։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը, ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։
«Սևանի խնդիրները միայն ջրի մակարդակի կամ ձկնատեսակների պահպանումը չեն։ Սկսած կենցաղային ջրերից մինչև գյուղատնտեսական խնդիրներ՝ մեզ անհրաժեշտ են նման համակարգային լուծումներ։ Այս կայանը ցույց է տալիս, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը կարող է լինել նաև համայնքահեն ու կրթական՝ իր մեջ ներառելով ապագա սերունդների կրթումը»,-բացման իր ելույթում նշել է նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
Բացի կայանի կառուցումից, ծրագրի շրջանակում մանկապարտեզների ուսուցիչները ստացել են հատուկ կրթական նյութեր՝ երեխաներին ջրի խնայողության, Սևանի պահպանության և բնապահպանական գիտակցության վերաբերյալ դասավանդելու համար։
Այս նախաձեռնությունը՝ համադրելով ենթակառուցվածքները, կրթությունը և հանրային իրազեկումը, ծառայում է որպես օրինակ՝ ինչպես կարելի է ապահովել երկարաժամկետ բնապահպանական ազդեցություն։
EU4Sevan ծրագիրը նպատակ ունի բարելավել Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանությունն ու խթանել ջրի որակի բարձրացումը։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է GIZ-ի և ՄԱԶԾ-ի միջոցով՝ սերտ համագործակցելով ՀՀ պետական և համայնքային մարմինների հետ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 23.07.2025

SHANTNEWS

Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

19:57 23.07.2025

Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուռուտ գյուղի 54-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հուլիսի 18-ին 54-ամյա տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղանականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հուլիսի 18-ին Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […] ...

«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

19:52 23.07.2025

«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ

19:45 23.07.2025

Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է հանրային միջոցառումներ։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․ հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00), հուլիսի […] ...

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

19:39 23.07.2025

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

19:30 23.07.2025

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։ ...

BACK_TO_TOP