16:51 23.07.2025
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։
«Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար հարթակ ծառայելու փաստերով։
Նշված հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ անդրադարձ է ունեցել ս/թ հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում։
Լրացուցիչ պարզաբանումներ են հնչել նաև վարչապետի մամուլի խոսնակ Ն․ Բաղդասարյանի՝ ս/թ հուլիսի 21-ին «Արմենպրես»-ին տրված հարցազրույցում։ Վերը նշվածների բովանդակությանը հակասող որևէ տեղեկատվություն չի կարող համապատասխանել իրականությանը։
Լրատվամիջոցներին և հանրային շրջանակներին հորդորում ենք զերծ մնալ նմանատիպ ապատեղեկատվության տարածումից և օգտվել բացառապես պաշտոնական ու վստահելի աղբյուրներից»,-նշված է Կառավարության հաղորդագրության մեջ։
Իսպանական Periodista Digital առցանց հրատարակությունը ՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Հայաստանը, Ադրբեջանը և Միացյալ Նահանգները արդեն համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շուրջ։
23:43 23.07.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 16-22-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 16-22-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ հուլիսի 19-ին և 21-ին, Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ հուլիսի 19-ին և 20-ին, Շենգավիթում՝ հուլիսի 21-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ հուլիսի 16-ին, 19-22-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 19-22-ին, Արաբկիրում՝ հուլիսի […] ...
23:36 23.07.2025
Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները. հայտնի է՝ ինչ են քննարկել կողմերըՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, որը տեղի է ունեցել Թուրքիայում, ավարտվել է: Այն տևել է մոտ 40 րոպե: Այս մասին հայտնել TASS-ը: Բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ առաջիկայում տեղի կունենա առնվազն 1200 ռազմագերիների փոխանակում։ Եվս մեկ փոխանակում՝ 250-ը 250-ի դիմաց ձևաչափով, […] ...
23:31 23.07.2025
Հուլիսի 25-ին երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ, ««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում, հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիրին հարող հատված) կկազմակերպվի միջոցառում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նշված ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը: ...
23:26 23.07.2025
Նոր Նորքում ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է., որ երևանցիների հանգիստն ու բակային ակտիվ կյանքն ապահովելու նպատակով, Երևանի վարչական շրջաններում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ: «Նոր Նորքում ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը՝ ապահովելով հարմարավետ ու հասանելի պայմաններ մարդկանց համար»,- գրել է նա։ ...
23:19 23.07.2025
«Միլանը» 64 տարվա մեջ առաջին անգամ ոչ իտալացի ավագ կունենա2025/26 մրցաշրջանում «Միլանի» ավագը կլինի դարպասապահ Մայք Մենյանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: «Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին արդեն ստանձնել է այդ պատասխանատվությունը, սակայն միջանկյալ ժամանակահատվածում: Մաքս Ալեգրին վերացրել է այս հարցում բոլոր կասկածները՝ այդ կոչումը շնորհելով Մայք Մենյանին: Հզոր ընտրություն և հստակ ուղերձ դարպասապահին, որը մնում է «Միլանի» նախագծի անկյունաքարը»,- գրում է աղբյուրը: 1961 թվականից […] ...
23:14 23.07.2025
ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողության շրջանակում որոշ փողոցներ փակ կլինենՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-22։30-ը։ Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացման արարողության շրջանակում սույն թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։ Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա […] ...