Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

Բացվել է Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

22:49 27.10.2021

Այսօր բացվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: Բացման արարողությանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Համբարձումյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, համակարգի բուժաշխատողներ և այլ հրավիրվածներ:

Ողջունելով ներկաներին ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Համբարձումյանը երախտագիտություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ ի դեմս Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնի, համատեղ աշխատանքի արդյունքում ավարտին հասցված ևս մեկ բարեգործական ծրագրի համար: Արցախում ծրագիրը մեկնարկվել էր Հադրութի շրջանից, որի բացումը եղել է 2020 թվականի հունիսի 12-ին, 2021թ. ապրիլի 22-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումն ունեցավ նման բաժանմունք:

Մարտունու անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցներով վերակառուցվել, կահավորվել ու համալրվել է բարձրակարգ բժշկական սարքավորումներով: Բաժանմունքի նպատակն է Մարտունու շրջանի բնակչությանը որակյալ անհետաձգելի բուժօգնության տրամադրումը։

Ելույթով հանդես է եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը՝ իր խոսքում նշելով, որ կոմիտեն երկար տարիների փորձ ունի անհետաձգելի բուժօգնության ոլորտում և պատրաստակամություն է հայտնել անձնակազմի համար կազմակերպել «Անհետաձգելի բժշկական օգնության հիմունքներ» թեմայով դասընթաց: Առաքելության ղեկավարը ընդգծել է, որ մենակով չէին կարողանա կատարել մեծ աշխատանք և իրենց շնորհակալությունն է հայտնել ոլորտի մասնագետներին, ովքեր օգնել են միասին հասնել հաջողության:

Կարմիր ժապավենի հատման պատվավոր առաքելությունը տրվել է Բերտրան Լամոնին և ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Համբարձումյանին, որից հետո ներկաները շրջելով բաժանմունքով ծանոթացել են բժշկական նոր սարքավորումներին ու հնարավորություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2025թ. 2-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 603 անձնագիր

17:00 21.08.2025

2025թ. 2-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 603 անձնագիր

Գործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին […] ...

Կառավարությունը լրացուցիչ 3,5 մլրդ դրամ է տրամադրել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրին

16:51 21.08.2025

Կառավարությունը լրացուցիչ 3,5 մլրդ դրամ է տրամադրել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրին

Պետական աջակցություն բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է միջոցառման ընթացքի ապահովման նպատակով հատկացնել 3.5 մլրդ դրամ գումար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ընդհանուր թիվն այս տրամադրմամբ կկազմի արդեն 6,5 մլրդ դրամ: Ծրագրից օգտվում է 30 հազար շահառու: […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արգավանդի դամբարան

16:40 21.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արգավանդի դամբարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Փարաքար խոշորացված համայնքի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան: Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված […] ...

Արմավիրի համայնքային ոստիկանները տղամարդու խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել

16:29 21.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկանները տղամարդու խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի 55-ամյա բնակիչը պահակատանը թմրամիջոց է պահում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկությունը հաստատվել է։ Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Արմավիրի բաժին, որտեղ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափերի մարիխուանայի նմանվող զանգվածներով 3 փաթեթ։ 55-ամյա արմավիրցին ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ...

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղերի արդյունքները

16:20 21.08.2025

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղերի արդյունքները

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ֆեներբահչեն» ու «Բենֆիկան» գոլեր չեն խփել։ Հյուրերը 71-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, սակայն Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Ֆեներբահչեն» չի կարողացել օգտվել քանակական առավելությունից։ «Բազելը» տանը ոչ-ոքի (1-1) է գրանցել «Կոպենհագենի» հետ։ Գլազգոյի «Սելթիկի» և «Կայրաթի» միջև Շոտլանդիայում կայացած խաղում նույնպես գոլեր չեն գրանցվել։ Իսկ ահա Նորվեգիայի չեմպիոն «Բուդյո Գլիմտը» […] ...

Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն իսկ անցկացնել ընտրություններ

16:11 21.08.2025

Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն իսկ անցկացնել ընտրություններ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կցանկանար արդեն ընտրություններ անցկացնել: «Ես ուրախ կլինեի, եթե ընտրություններն արդեն տեղի ունենային։ Որպեսզի կարողանայի ավարտել այս թեման, քանի որ այս թեման ոչինչ չի տալիս, բացի ծեծկռտուքից և քաղաքական կոչերից, պաստառներից և այլն։ Գլխավորն այն է, որ դրանք ինձ հնարավորություն տան ավարտել պատերազմը, այլ ոչ թե մինչ այդ մասնատել պետությունը», – […] ...

BACK_TO_TOP