20:20 28.10.2021
Արթիկ քաղաքում 90-ականներին լիտվացի շինարարները կառուցեցին Լմբատ 1 և Լմբատ 2 թաղամասերն՝ իրենց ներքին կոմունիկացիաներով։ Հետագայում թաղամասի հարակից տարածքներում կառուցվեցին սեփական տներ, սպասարկման օբյեկտներ, իսկ արդյունքում կատարվեցին կոմունիկացիոն ցանցերի ինքնակամ միացումներ։ Տասը տարուց ավելի է մոտ 2 ու կես կիլոմետր երկարության կոյուղատար ցանցը խցանված է, ջրերը խողովակներով հոսելու փոխարեն տարածվում են թաղամասի տարածքներով, որտեղ արդեն ճահճուտներ են առաջացել։ Նույն տեղանքում են գտնվում մոտ 20 դիտահորեր, որոնք ամբողջ Արթիկ քաղաքի կոյուղատար ցանցի համար են կառուցվել։ Պարզվում է բոլորն էլ խցանված են։
Հարևանությամբ Լմբատ թաղամասն է, որտեղ տասնյակ բնակելիներ են ու սեփական տներ։ Տարիներով բնակիչները տանում են խցանված կոյուղիների գարշահոտությունը, կեղտաջրերն էլ լցվում են տների նկուղները, բակերը և հարակից շինությունները:
Ամբողջ քաղաքին սպասարկող կոյուղատար ցանցից ջրերի հոսքը մշտական է,այն հասնում է հարակից վարելահողերին: Հողատերերը վար ու ցանք անելու հնարավորությունից էլ են զրկվել, հողը ցանելու դեպքում էլ բերք չի ստացվում կամ ստացածը օգտագործման ենթակա չէ։
Կոյուղատարների ու դիտահորերի խցանված վիճակի մասին բնակիչները մեկ կամ երկու տարի չէ , որ ահազանգում են․ջրմուղում էլ են տեղյակ, քաղաքապետարանում էլ։ Դիմումներին ու բողոքներին պատասխանել են, թե կոյուղատար ցանցի սպասարկումը քաղաքապետարանի գործառույթը չէ, «Վեոլիա ջուրն» էլ շարունակում է ասել, թե պրոբլեմը լուծելու համար միջոցներ չունեն։
« Մենք պատասխանել ենք, որ սա գլոբալ խնդիր է, մի 10-12 տարվա պատմություն ունի, այսինքն՝ մինչև «Վեոլիա ջուր» ընկերության վերցնելը խնդիրը արդեն եղել է, մենք տեղեկացրել ենք բոլոր պատկան մարմիններին»,- SHANTNEWS.am-ին ասել է «Վեոլիա ջուր» ընկերության «Արթիկ» տեղամասի շահագործման պետ Մխիթար Հունանյանը։
10-12 տարվա խնդրին լուծում չեն տվել, ջրմուղի հին ու նոր աշխատողներով փաստաթղթեր են ցույց տալիս, որ քաղաքի բոլոր ղեկավարների օրոք այս խնդիրը ներկայացրել են, հարցը հասել է մինչև ջրային պետական կոմիտե, դեռ պատասխան չունեն։ Բացի դրանից, պարզեցինք, որ գլխավոր խողովակաշարը Արթիկի ջրմուղի հաշվեկշռում չէ։
«Եթե ինչ որ խցանում կա կամ մի փոքր հատված է կոտրված, մենք վերանորոգում ենք կամ փոխարինում ենք, բայց հիմնովին կոյուղագիծը մենք չենք անում, որովհետև մենք վարձակալ ընկերություն ենք և մեր բալանսի վրա նստած չէ խողովակաշարը, դա կառավարության գույքն է հանդիսանում»,- ասել է Մխիթար Հունանյանը։
Քաղաքը սպասարկող կոյուղու խողովակաշարը ջրմուղի հաշվեկշռում չէ, ուրեմն և, ըստ շահագործման բաժնի պետի, 2,5 կմ երկարության նոր խողովակաշար անցկացնելու համար անհրաժեշտ է ջրային պետական կոմիտեի կամ քաղաքապետարանի միջնորդությունը։ Ջրամատակարար ընկերության պատասխանատուն պատրաստվում է նորից դիմել իր վերադասին։ Մինչև պատասխանը ստացվի, ասում է՝ պատրաստ է բնակիչներին օգնել, ինչպես մինչև հիմա է արվել՝ ժամանակավոր լուծում գտնել։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
20:42 06.08.2025
Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...
20:33 06.08.2025
DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնենՀարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...
20:20 06.08.2025
Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...
20:10 06.08.2025
Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբՎաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...
19:51 06.08.2025
Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատունՉի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...