09:13 30.10.2021
Սաուդյան Արաբիայի օրինակով Բահրեյնի իշխանությունները պահանջել են Լիբանանի դեսպանից լքել թագավորությունը 48 ժամվա ընթացքում։ Այս մասին հաղորդվում է երկրի ԱԳՆ-ի կայքում։
Նշվում է, որ դա կապված է անընդունելի և վիրավորական հայտարարությունների հետ, որոնք արվել են վերջերս լիբանանցի պաշտոնատար անձի կողմից։ Նախարարությունում պարզաբանել են, որ դեսպանի արտաքսման մասին որոշումը որևէ կերպ չի անդրադառնա Բահրեյնում բնակվող լիբանանցիների վրա։
Երեկ ավելի վաղ Սաուդյան Արաբիան էր Լիբանանի դեսպանից պահանջել 48 ժամվա ընթացքում լքել թագավորությունը և խորհրդակցությունների համար կանչել էր այդ պետությունում իր դեսպանին։
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին ափսոսանք է հայտնել Սաուդյան Արաբիայի կայացրած որոշման համար և թագավորության կողմից դիրքորոշման վերանայման հույս հայտնել։
Երկրների միջև հարաբերություններում լարվածությունն առաջացել էր հոկտեմբերի 27-ին Լիբանանի տեղեկատվության նախարար Գեորգ Կորդահիի հարցազրույցից հատվածների հրաարակումից հետո, որտեղ նա հայտարարել էր, որ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի գործողություններն ագրեսիան են, իսկ հութի-ապստամբները ստիպված են պաշտպանվել։
Ինչպես պարզաբանել է Միկատին, Կորդահին նման հայտարարություն է արել դեռևս մինչ նախարար նշանակվելը և չի ներկայացրել կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Վարչապետը Կորդահիից պահանջել է հրաժարական ներկայացնել։
10:45 31.07.2025
Լուիս Դիասը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ09:55 31.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի10:32 31.07.2025
Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերով։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։ «Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ ենք առևտուր անում Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը […] ...
10:16 31.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 31.07.2025
Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն ԱվստրիայումՍաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...
09:55 31.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...
09:50 31.07.2025
Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...
09:40 31.07.2025
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆՌուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...