Այսօր Արցախի ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է․ Արթուր Թովմասյանի շնորհավորանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+30.09 oC

Այսօր Արցախի ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է․ Արթուր Թովմասյանի շնորհավորանքը

09:24 30.10.2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա առթիվ
շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․

«ԱՀ ՆԳ նախարար հարգարժան պարո՛ն Սարգսյան
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ
Հոկտեմբերի 30-ը ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է։

Օրվա խորհուրդը մեկ անգամ ևս առիթ է՝ արժևորելու և երախտիքի խոսք ուղղելու համակարգի հերոսներին։

Արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ կրելով արտակարգ իրավիճակների աշխատողի պատվաբեր անունը` վստահաբար կարող ենք ասել, որ ձեր անձնական զոհողության գնով դուք պատրաստ եք պաշտպանել մեր բնակչությանը ցանկացած արտակարգ իրավիճակներում։ Համոզված ենք, որ արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է ձեր իսկ ամենօրյա նվիրական գործունեությամբ։

Անգնահատելի և անուրանալի է ձեր դերակատարությունն ու անմիջական մասնակցությունը հատկապես 44-օրյա պատերազմի արհավիրքների վերացման և մասնագիտական գործունեության բնագավառում։ Ավաղ, համակարգը ևս ունեցավ անդառնալի կորուստներ։ Գլուխ ենք խոնարհում նրանց սխրանքի և շիրիմների առջև։

Ձեր ամենօրյա քրտնաջան և հերոսական աշխատանքի շնորհիվ`որոնողական աշխատանքների արդյունքում բազում հերոսների աճյուններ այսօր հողին են հանձնվում։

Վստահ ենք, որ ձեր մարդասիրական առաքելությունը մշտապես ուղղված է լինելու հայրենիքին ու ժողովրդին ծառայելուն և աջակցելուն։

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ԱԻ պետական ծառայողի աշխատակցի օրվա առիթով, մաղթում քաջառողջություն և ծառայություն միայն խաղաղ պայմաններում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

10:16 31.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

10:00 31.07.2025

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

09:55 31.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

09:50 31.07.2025

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

09:40 31.07.2025

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

09:30 31.07.2025

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին արգելվել է միանալ հիմնական թիմին, Goal-ի հաղորդմամբ։ Այս մասին հայտնում է Ալվարո Էստեբանը, որն աշխատում է Remontada Blanca-ում: Մաստանտուոնոն կարող է «Ռեալի» հետ մարզվել միայն 18 տարեկանից, ինչը նշանակում է, որ մինչև նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 14-ը, ֆուտբոլիստը պետք է մարզվի մենակ, և նրան արգելված է հանդիպել Չաբի Ալոնսոյի թիմի […] ...

BACK_TO_TOP