18:15 30.10.2021
Այսօր Գյումրիում անցկացվել է միջոցառումների շարք՝ նվիրված մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրի պատվավոր քաղաքացի, քաղաքի նվիրյալ Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին։ Սպանդարյան 24 հասցեում, որտեղ ապրել է մշակույթի վաստակավոր գործիչը, բացվել է նրա խորաքանդակը։ Հեղինակը գյումրեցի երիտասարդ քանդակագործ Վահագն Պապոյանն է։
Իսկ Հայորդաց տան դահլիճում տեղի է ունեցել Հասմիկ Կիրակոսյանի «Նվիրում» գրքի շնորհանդեսը, որտեղ հեղինակը ընթերցողին ներկայացնում է իր անցած ուղին, կյանքի ամենաառանցքային դրվագները, ինչեպս նաև իր բանաստեղծությունները։
Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է նաև «Նվիրում» վավերագրական ֆիլմը, որը հետաքրքիր պատմություններով համեմված հաշվետվություն էր 1976 թվականից քաղաքի ու մարզի մշակութային ոլորտը ղեկավարած Հասմիկ Կիրակոսյանի մասին։ Միջոցառումների շարքը եզրափակվել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգով, որի հիմնադրման գործում ևս մեծ է եղել նրա ավանդը։
20:20 06.08.2025
Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...
20:10 06.08.2025
Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբՎաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...
19:51 06.08.2025
Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատունՉի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...
19:39 06.08.2025
«Լացիոյի» տպավորիչ թիմային գոլըՀռոմի «Լացիոն» գեղեցիկ թիմային գոլ է խփել «Գալաթասարայի» դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին սեփական տուգանային հրապարակից գրոհ է կազմակերպել, որն ավարտվել է տպավորիչ թիմային գոլով: «Լացիոն» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ «Բարնլիի» հետ, իսկ օգոստոսի 16-ին կընդունի հունական «Ատրոմիտոսին»: 🎮#GalatasarayLazio#AvantiLazio pic.twitter.com/A3lVFBFxjy — […] ...
19:24 06.08.2025
Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժություններըՎրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի բազմազգ Agile Spirit 2025 զորավարժությունները, որոնք անցկացվում էին հուլիսի 25-ից։ Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Զորավարժությունների պաշտոնական փակման միջոցառումները տեղի են ունեցել Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանիի մարտական պատրաստության կենտրոնի շքերթի հրապարակում։ Վրաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տարբեր մեդալներ և պատվոգրեր են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի […] ...