08:20 01.11.2021
«Թալիբան» կազմակերպության գերագույն առաջնորդ Հայբաթուլա Ահունդզադան արմատական շարժման ղեկավարման ողջ ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ և ելույթ ունեցել աֆղանական Ղանդահար քաղաքի մեդրեսում (կրոնական դպրոց)։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Ահունդզադան այցելել էր տեղի իսլամական ուսումնական հաստատություն՝ զրույցելու իր քաջ զինվորների ու աշակերտների հետ։ Նրա ելույթի 10 րոպեանոց ձայնագրությունը հրապարակվել է սոցցանցերում թալիբների օգտահաշիվներում։ Միջոցառմանը ֆոտո և տեսանկարահանում չի կատարվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից։
Ահունդազադայի ելույթն ունեցել է կրոնական ուղերձ․ դրանում նա պատիվ է արտահայտել մարտերում զոհված գրոհայիններին։ Նա որևէ քաղաքական հայտարարություն չի արել։
Աշխարհում դեռևս ոչ ոք չի ճանաչել թալիբների իշխանությունը։ Չնայած դրան՝ առաջնորդները բազմիցս բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացրել այլ երկրների ներկայացուցիչների հետ։
Այժմ թալիբները փորձում են հարաբերություններ հաստատել միջազգային հանրության հետ և հասնել իրենց ճանաչման որպես ԱՖղանստանի օրինական իշխանություն։ Հոկտեմբերին Մոսկվայում կայացել են բանակցություններ՝ 10 երկրների դիվանագետների մասնակցությամբ։
09:55 31.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի10:16 31.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 31.07.2025
Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն ԱվստրիայումՍաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...
09:55 31.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...
09:50 31.07.2025
Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...
09:40 31.07.2025
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆՌուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...
09:30 31.07.2025
«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետՄադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին արգելվել է միանալ հիմնական թիմին, Goal-ի հաղորդմամբ։ Այս մասին հայտնում է Ալվարո Էստեբանը, որն աշխատում է Remontada Blanca-ում: Մաստանտուոնոն կարող է «Ռեալի» հետ մարզվել միայն 18 տարեկանից, ինչը նշանակում է, որ մինչև նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 14-ը, ֆուտբոլիստը պետք է մարզվի մենակ, և նրան արգելված է հանդիպել Չաբի Ալոնսոյի թիմի […] ...