18:28 01.11.2021
Երեկ ավարտվեց դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրման գործընթացը։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջաններում, որով նաև կավարտվի համայնքների խոշորացման և կրկնակի խոշորացման գործընթացը։
Քաղաքական ուժերի կողմից թեկնածուների ցուցակների ներկայացման ժամկետ էր սահմանվել հոկտեմբերի 21-31-ը, սակայն կուսակցություններն ու դաշինքները միայն վերջին օրն են փաթեթները ներկայացրել տարածքային ընտրական հանձնաժողովներ։
Քաղաքական ուժերից ամենաշատ հայտեր ստացվել են թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովում։ Արթիկի տարածաշրջանում ավագանու 27 մանդատների համար կպայքարեն 244 թեկնածուներ՝ 6 կուսակցություն և մեկ դաշինք։ Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել «Միասնական Արթիկ» դաշինքը, «Ազատական», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանության դաշինք» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» կուսակցությունները։
Թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովը կհամակարգի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ՏԻՄ ընտրությունները։
Ամասիա և Արփի խոշորացված համայնքները կրկնակի են խոշորացվում, համամասնական կարգով ընտրություններին առաջադրվել են երեք քաղաքական ուժեր՝ «Ամասիա-Արփի» դաշինքը, ՀՀԿ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Աշոցքի տարածաշրջանից ստացվել է ընդամենը երկու հայտ։ Ավագանու կազմ անցնելու համար կպայքարեն «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։
Թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողով առաջադրումների հայտ են ներկայացրել երեք նորաստեղծ՝ «Ախուրյան», «Հաղթանակ», «Իկիլիկյան» դաշինքները և մեկ կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...