156-րդ թատերաշրջանի երկրորդ նոր ներկայացումը Գյումրիի թատրոնում․ կայացել է գյումրեցի դրամատուրգի «Քայլեր» պիեսի պրեմիերան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

156-րդ թատերաշրջանի երկրորդ նոր ներկայացումը Գյումրիի թատրոնում․ կայացել է գյումրեցի դրամատուրգի «Քայլեր» պիեսի պրեմիերան

18:32 02.11.2021

Գյումրիի  դրամատիկական թատրոնը հանդիսատեսին է ներկայացրել 156-րդ թատերաշրջանի երկրորդ պրեմիերան: Նոյեմբերի մեկից թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր բեմում է «Քայլեր» պիեսը։ Այն անդրադառնում  է խիստ արդիական ու ցավոտ թեմայի՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին։ Այն դիպուկ անդրադարձ է  կյանքի ու մահվան, ապրելուն և ապրեցնելուն միտված  սխալ ու ճակատագրական քայլերի մասին, որտեղ գլխավոր հերոսը մեծ կարողությունների ու հարստության տեր է, որը ավտովթարից հետո, հոգեվարքի մեջ հանդիպում է իր չծնված չորս երեխաներին, զրուցում նրանց հետ, իսկ երեխաները բացատրություն են պահանջում իրենց լույս աշխարհ չգալու համար։

Մահվան շեմին մեծահարուստ հայրը ներողություն է խնդրում իր չծնված երեխաներից, ժամանակ խնդրում իր կյանքը փոխելու և արժևորելու համար, բայց երեխաները նրան չեն ներում: Աններելի ու ցավոտ  երևույթներից մեկն էլ, որ հայկական իրականությունում է, վերաբերում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին։

Գյումրեցի երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի համար պիեսը գրելու հիմք է հանդիսացել մտերիմներից մեկի նման պատմությունը:

«Ընկերոջս աչքերի մեջ եմ էդ դառնությունը տեսել, էդ երևի ինձ մոտ հետք է թողել, և մի տարի անց արդեն որոշել եմ գրել»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է պիեսի հեղինակ, դրամատուրգ Բաբկեն Զաքարյանը։

Այս աշխատանքին, ինչպես հեղինակն է ասում, առանձնահատուկ մոտեցում է ցույց տվել, սեռով պայմանավորված հղիության ընդհատումների և ընտանիքում կանխամտածված երեխանել չծնվելու խնդիրը բարձրաձայնում է տղամարդու կերպարի միջոցով, ինչը հայ իրականությունում ընդունված չէ:

«Դրամատուրգը տվել է մեզ մի գործ, որը շատ կարևոր է, նամանավանդ հիմա, երբ Հայաստանում մեզ շատ են պետք երեխաներ, ու կարևոր չէ՝ այդ երեխան աղջիկ է, թե տղա։ Դրամատուրգը մեզ տվել է «ապրելու իրավունքի» մասին մտորելու պատմություն, գրել է այն մասին, որ ոչ ոք իրավունք չունի դիմացինին զրկել ապրելու իրավունքից»,- ասում է բեմադրության ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը։

Ներկայացումը ամուր ու երջանիկ ընտանիք ունենալու մասին է, այդ ընտանիքը ստեղծելու հնարավորությունը բաց չթողնելու, աշխատանքից ու կարիերայից առավել երեխաներին գնահատելու և լույս աշխարհ բերելու մասին է:

«Քայլեր»-ը հավակնում է դառնալ Գյումրիի թատրոնի խաղացանկի մնայուն գործերից մեկը, որն առաջիկայում կշրջագայի Հանրապետության մարզերում։ Իսկ պիեսի հեղինակ, գյումրեցի երիտասարդ դրամատուրգը համագործակցությունը դրամատիկական թատրոնի հետ կշարունակվի նոր պիեսներով, դրանցից մեկը շուտով պատրաստ կլինի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

20:10 06.08.2025

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...

SHANTNEWS

20:00 06.08.2025

SHANTNEWS

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

19:51 06.08.2025

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

«Լացիոյի» տպավորիչ թիմային գոլը

19:39 06.08.2025

«Լացիոյի» տպավորիչ թիմային գոլը

Հռոմի «Լացիոն» գեղեցիկ թիմային գոլ է խփել «Գալաթասարայի» դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին սեփական տուգանային հրապարակից գրոհ է կազմակերպել, որն ավարտվել է տպավորիչ թիմային գոլով: «Լացիոն» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ «Բարնլիի» հետ, իսկ օգոստոսի 16-ին կընդունի հունական «Ատրոմիտոսին»: 🎮#GalatasarayLazio#AvantiLazio pic.twitter.com/A3lVFBFxjy — […] ...

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժությունները

19:24 06.08.2025

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժությունները

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի բազմազգ Agile Spirit 2025 զորավարժությունները, որոնք անցկացվում էին հուլիսի 25-ից։ Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Զորավարժությունների պաշտոնական փակման միջոցառումները տեղի են ունեցել Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանիի մարտական պատրաստության կենտրոնի շքերթի հրապարակում։ Վրաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տարբեր մեդալներ և պատվոգրեր են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի […] ...

Ghanaweb. Գանայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երկու նախարար

19:12 06.08.2025

Ghanaweb. Գանայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երկու նախարար

Գանայի պաշտպանության նախարար Էդվարդ Օմանե Բոաման և շրջակա միջավայրի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իբրահիմ Մուրտալա Մոհամմեդը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է Ghanaweb լրատվական պորտալը՝ հղում անելով Գանայի զինված ուժերի շտաբի պետ Ջուլիուս Դեբրային։ Ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հարավում՝ Ակրոֆուոն քաղաքի մոտ։ Այն հրդեհվել է գետնին ընկնելուց հետո։ Զոհվել է չորս մարդ, այդ […] ...

BACK_TO_TOP