15:07 18.07.2018
Հուլիսի 18-ին, հունիսի 10-ից ի վեր, բիթքոինի արժեքն առաջին անգամ բարձրացել է 11-12 տոկոսով՝ անցնելով 7 հազար դոլարի սահմանը: Այս մասին վկայում են արժույթի մասին հրապարակված տվյալները, հայտնում է РИА Новости-ն:
CoinMarketCap պորտալը, հաշվարկելով ավելի քան 20 բորսաների կողմից սահմանվող արժութային տվյալները, ներկայացնում է միջինացված արժեքի ավելացման ծավալները: Ըստ այդմ՝ բիթքոինը թանկացել է 11․91 տոկոսով՝ հասնելով 1․465 հազար դոլարի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյուս էլեկտրոնային տարադրամների արժույթները ևս թանկացել են բիթքոինի արժեքի բարձրացման դինամիկային համապատասխան:
Այսպես.
1. Ethereum-ը թանկացել է 6.32 տոկոսով՝ հասնելով 504․69 դոլարի,
2. Ripple-ը՝ 8.95 տոկոսով, որը 0․515 դոլար է կազմում,
3. Bitcoin Cash-ը, թանկանալով 10․47 տոկոսով, հասել է 872․58 դոլարի:
CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 297․74 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի գրեթե 43 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին:
Լրատվամիջոցները հայտնել են, որ ամերիկյան Blackrock ներդրումային ընկերությունը ստեղծել է էլեկտրոնային տարադրամի արժեքի փոփոխությունների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողով: Համապատասխան ուսումնասիրություններից հետո ընկերությունը կարող է առևտուր իրականացնել նաև էլեկտրոնային տարադրամների ֆյուչերսներով:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ22:48 22.08.2025
Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորածՈրպես անհետ կորած որոնվում է 1976 թվականին ծնված Արթուր Մկրտիչյանցը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
22:39 22.08.2025
Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգիԵրևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...
22:34 22.08.2025
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատունԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...
22:30 22.08.2025
37-ամյա աշտարակցու տնամերձ հողամասում կանեփի 164 բույս է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աշտարակի 37-ամյա բնակիչն ապօրինի պահում, օգտագործում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաև տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Օգոստոսի 18-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 164 բույս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...
22:19 22.08.2025
Շատջրեք գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների աշխատանքի շնորհիվ․ կա վիրավորՕգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են բնակելի […] ...
22:15 22.08.2025
Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորածՈրպես անհետ կորած որոնվում է 1999 թվականին ծնված Հրաչյա Արաբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...