15:58 04.11.2021
Չնայած կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանափակումներին՝ հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունները 2021-ին ակտիվացել են, հաջորդ տարի ակնկալվում է բարձրաստիճան և բարձր այցերի հաճախականության ավելացում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
2022-ին լրանալու է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Այս կապակցությամբ ռուսաստանյան գործընկերների հետ համաձայնեցման փուլում է գտնվում հոբելյանական միջոցառումների ցանկը, որում ընդգրկված են երկկողմ բարձրաստիճան և այլ մակարդակի փոխայցեր, միջկառավարական, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովների հոբելյանական նիստերի գումարում, հայ-ռուսական հարաբերություններին նվիրված համաժողովների անցկացում և այլն:
«2021-ին, չնայած համավարակի սահմանափակումներին, ակտիվացել են նաև հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունները թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում: Կայացել են ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի 4 հանդիպում, տասնյակից ավելի հեռախոսազրույցներ, 5 հանդիպում արտգործնախարարների մակարդակով և տասնյակից ավելի հեռախոսազրույցներ: 2022-ին ակնկալվում է բարձրաստիճան և բարձր այցերի հաճախականության ավելացում, այդ թվում՝ պայմանավորված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ»,- ասաց փոխնախարարը:
Դեկտեմբերին ծրագրվում է Երևանում անցկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 20-րդ նիստը:
14:45 08.07.2025
Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:38 08.07.2025
Բաքուն պատասխանել է ՌԴ-Ուկրաինա հակամարտության ընթացքում ռազմական օգնության վերաբերյալ հարցինԱդրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն «անվտանգ հեռավորություն է պահպանում» ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ռազմական բաղադրիչների մատակարարումից։ «Բաքուն անվտանգ հեռավորություն է պահպանում այս հակամարտության ընթացքում որևէ ռազմական բաղադրիչի մատակարարումից։ Մենք միայն մարդասիրական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային, հիմնականում՝ երեխաներին։ Մենք նաև մատակարարում ենք որոշ անհրաժեշտ սարքավորումներ, ինչպիսիք են՝ […] ...
14:30 08.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ըԲացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 14 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք` թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք` անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, 6 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք` հոգեկան ներգործության, խարդախության, 4-ական […] ...
14:20 08.07.2025
Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ բնակվում և աջակցություն են ստանում ծնողական խնամքից զրկված 70 երեխա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանն ու կից տեսանյութ տեղադրել։ ...
14:11 08.07.2025
18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...
14:03 08.07.2025
Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...