Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթ

13:10 08.07.2025

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 36 գրամ էր: Տղամարդու մոտ հայտնաբերվեց նաև դանակ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

17:00 08.07.2025

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

Օրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

16:47 08.07.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի իր գործընկերոջ հետ

16:37 08.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի իր գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։ […] ...

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի․ Կատարի ԱԳ նախարար

16:30 08.07.2025

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի․ Կատարի ԱԳ նախարար

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնությունների հասնելը ժամանակ կպահանջի: Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին: «Չեմ կարծում, որ այս պահին կարող եմ որևէ ժամանակացույց նշել, բայց կարող եմ հիմա ասել, որ գործընթացը ժամանակ է պահանջում», – ասել է նա […] ...

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

16:19 08.07.2025

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

BACK_TO_TOP