14:30 08.07.2025
Բացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
14 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
11 դեպք` թմրանյութի հայտնաբերման,
8 դեպք` անձնական ունեցվածքի գողության,
7 դեպք` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի,
6 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու,
5-ական դեպք` հոգեկան ներգործության, խարդախության,
4-ական դեպք` ֆիզիկական ներգործության, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի կեղծիքի և սառը զենքի հայտնաբերման,
3-ական դեպք` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, թմրանյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
2-ական դեպք` շորթման և պետական սահմանն ապօրինի հատելու:
Բացահայտվել է նաև մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, կաշառք ստանալու պատրվակով գույք ստանալու, հողը փչացնելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️անձնական ունեցվածքի գողության` 12 դեպք
▪️մարմնական վնասվածք պատճառելու` 2 դեպք։
Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել` 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 5 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․
21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
19:28 08.07.2025
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ ԹրամփՄիացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...
19:17 08.07.2025
Հրդեհ Խաչփառ գյուղումՀուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
19:10 08.07.2025
Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀուլիսի 8-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա երկրորդ նիստը։ Ներկա էին Փրկարար ծառայության ղեկավարությունը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանն, անդրադառնալով անտառային հերդեհների վիճակագրությանը, ընդգծեց դրանց դեմ պայքարում շահագրգիռ կառույցների առարկայական համագործակցությունը՝ հատկապես այս հրդեհավտանգ շրջանում, հայտնում են […] ...
19:00 08.07.2025
«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակըՀեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...
18:52 08.07.2025
Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...
18:46 08.07.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար ՈւկրաինայումԵվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...