16:25 05.11.2021
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման և սահմանադրական բարեփոխումների խորհրդի (հանձնաժողովի) ձևավորման ուղղություններն է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը քննարկել պատգամավորների, իրավաբան-գիտնականների, կուսակցությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակը գերազանցող ղեկավարների ու ներկայացուցիչների հետ։
Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին շարունակական բնույթ կրող քննարկման հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ նախարարությունը, ունենալով բարեփոխումների հագեցած օրակարգ, մեծապես կարևորում ու օգտակար է գնահատում շահագրգիռ կողմերի մասնագիտական աջակցությունն ու հետաքրքրվածությունը։ Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել նաև սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախկին անդամներին՝ հսկայական աշխատանք կատարելու համար և վստահեցրել, որ թողնված մասնագիտական «ժառանգությունը» հաշվի կառնվի նոր գործընթացում։
Կարեն Անդրեասյանը հրավիրվածներին ներկայացրել է նախարարության առաջարկը՝ կապված խորհրդի, հանձնաժողովի ձևավորման ու գործընթացի կազմակերպման հետ՝ հույս հայտնելով, որ ներկաներին տրամադրված նախագծերը, ստացվող առաջարկների ու դիտարկումների հիման վրա, կբարելավվեն, որից հետո կդրվեն պաշտոնական շրջանառության։ «Մենք առաջարկում ենք ձևավորել սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որտեղ լինելու են 3 խորհրդարանական ուժերի, 3 արտախորհրդարանական ուժերի, 3 հասարակական կազմակերպությունների և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներ` արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդից, Մարդու իրավունքների պաշտպան: Խորհուրդն ընտրելու է 5 գիտնական մասնագետների` չեզոք, առանց քաղաքական ուղղվածության իրավաբանների, որոնք կանեն մասնագիտական կարևորագույն աշխատանքը՝ հայեցակարգի, այնուհետև՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակում»,- տեղեկացրել է Կարեն Անդրեասյանը և հավելել, որ Սահմանադրությունը պետք է գրվի ժողովրդի հետ՝ հանրային լայն քննարկումների միջոցով։
«Շատ կարևոր է ոչ միայն ունենալ Սահմանադրության լավագույն տեքստը, այլև ունենալ Սահմանադրության այնպիսի տեքստ, որն ազնվորեն կքվեարկվի ժողովրդի կողմից»,- նշել է նախարար Անդրեասյանը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելուն կօգնի IDeA հիմնադրամը։
Վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը կարևորել է հենց առաջին փուլից հանրությանն այս կարևոր գործընթացի մասնակիցը դարձնելու արդարադատության նախարարության նախաձեռնությունը և նախագծերով առաջարկվող մոտեցումը՝ ուղղված քաղաքական և մասնագիտական հարթակների տարանջատմանն ու ներառական տեքստի մշակմանը: «Յուրաքանչյուր իրավաբանի համար պետության ամենակարևոր փաստաթղթի վրա աշխատելը ամենամեծ պատիվն է»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը ու հաջողություն մաղթել մեկնարկող գործընթացին։
ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների նախկին հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի խոսքերով՝ թեև հրապարակված չէ, բայց մինչև 44-օրյա պատերազմը, Հանձնաժողովը բավական մեծ ճանապարհ է անցել, ու դրա արդյունքում ձևավորված եզրահանգումները, ըստ Կիրակոսյանի, կարող են լավ հիմք ծառայել՝ բարեփոխումների հետագա ընթացքն ավելի սահուն անցկացնելու համար։ «Այն մոդելը, որն առաջարկվում է, բավականին արդյունավետ կգործի, քանի որ տարանջատումը՝ մասնագիտական ու քաղաքական բաղադրատարրերի միջև, ճիշտ քայլ է։ Այն հնարավորություն կտա խուսափել որոշակի անելանելի իրավիճակներից»,- շեշտել է Եղիշե Կիրակոսյանը։
Այնուհետև, նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը մանրամասներ է ներկայացրել արդարադատության նախարարության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերից, որոնք վերաբերել են Սահմանադրական բարեփոխումների նոր խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի ձևավորման գործընթացին ու Խորհրդի գործունեության կարգին։
Նախագծերի ներկայացումից հետո ելույթներով ու առաջարկներով են հանդես եկել իրավաբան-գիտնական Անահիտ Մանասյանը, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը, իրավաբան-գիտնական Հրայր Ղուկասյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը և նույն ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։
Քննարկմանը մասնակցող Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը հատկանշական է համարել նման կարևոր փաստաթղթի մշակման մեկնարկին այս ձևաչափով միջոցառման կազմակերպումը և վստահեցրել, որ Նիդեռլանդները պատրաստակամ է հետևելու ու անհրաժեշտության դեպքում աջակցելու այս գործընթացին։
13:48 08.07.2025
Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...
13:40 08.07.2025
«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...
13:32 08.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ըԵրևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...
13:25 08.07.2025
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլԲաթումիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել երկրորդ փուլ: Դանիելյանը 2-0 հաշվով հաղթել է Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովային: Մկրտչյանը 1.5-0.5 հաշվով առավելության է հասել Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի նկատմամբ: Հաջորդ փուլում Էլինա Դանիելյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի […] ...
13:18 08.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ըԱՄՆ Տեխաս նահանգի վեց շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 104-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ ավելի քան 20 նահանգային գործակալություններ արձագանքում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են տասնյակ անհետ կորածների որոնումները։ Այս աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1700 անձնակազմ […] ...
13:10 08.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթՊարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […] ...