«Անուշ» օպերայից 100 տարի անց Գյումրիում նոր մասշտաբային օպերա է բեմադրվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

«Անուշ» օպերայից 100 տարի անց Գյումրիում նոր մասշտաբային օպերա է բեմադրվում

17:10 06.11.2021

1912 թվականին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունից 100 տարի անց Գյումրիում բեմադրվում է նոր օպերային ներկայացում: Նախաձեռնությունը Ֆրանսաբնակ գյումրեցի, հայտնի երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանինն է, բեմադրող ռեժիսորն է պարուսույց, բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը:

Գյումրեցի հանդիսատեսին կներկայացվի անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի 1692 թվականին գրված «Դիդոնե և Էնեաս» օպերան, որի նախապատրաստական և բեմադրման աշխատանքներն ամբողջությամբ  կատարվում  են Գյումրիում:

Երիտասարդ մոդելավորողները  ստեղծել են 1600-ականներին բնորոշ դիցական, երևակայական կերպարների զգեստները, դրանք ամբողջանում ու վերջնական տեսքի են բերվում  Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի կարի արտադրամասերում:

Այստեղ ամեն ինչ ձեռքի աշխատանք է: Բծախնդրությամբ են մոտենում յուրաքանչյուր դետալ ստեղծելիս, նույնիսկ կիրառում են  հայկական մանրանկարչության և կտորի վրա պատկերների արտատպման հին ու նոր տեխնոլոգիաները:

Զգեստների  հիմնական մասն արդեն պատրաստ է: Մոդելավորողների խմբին են միացել նաև դերակատարներն ու մեներգիչները, որոնք փորձում են իրենց համար կարված հագուստներն ու վերջին շտկումներն են կատարում:

«Մենք պրոֆեսիոնալներ ենք պատրաստում, ու սա էն պրոցեսն է, որի միջով բոլորն անցնելու են և հատկապես գյումրեցիները, որովհետև գյումրեցիները ունեն էդ տաղանդը, բայց թաքնված է, էդ տաղանդը  աշխատելով մենք բացելու ենք, էս երեխաները վաղը դառնալու են  պրոֆեսիոնալներ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը։

Բարոկո երաժշտության ոճին առանձնահատուկ հնչողությունը վերարտադրելու համար նվագախմբի հետ բեմից կհնչեն կլավիսին ու ֆլեյտայի հնաոճ տեսակները: Հնագույն գործիքները Գյումրի են բերվել  տարբեր երկրներից:

«Փորձում ենք ինչքան հնարավոր է աուտենտիկ երաժշտություն ստեղծել, այսինքն ոչ թե հարմարեցնենք մեր ունեցածին, այլ ինչքան հնարավոր է դրսից բերենք որոշ էլեմենտներ, քան ներսից եղածը տրանսֆորմացնենք, որպեսզի կարողանանք մեր ունկնդրին ներկայացնել մի բան, որ իրենք այստեղ չեն լսել, այսինքն՝ սա իսկապես առաջին անգամն է Հայաստանում, որը լինելու է հնագույն գործիքների վրա»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է  գյումրեցի հայտնի  երգեհոնահարուհի  Նարինե Սիմոնյանը։

Աշխարհի հեղինակավոր օպերային  երգչախմբերի հետ աշխատած կլավիսինահար, վոկալի մասնագետ Ստեֆանոն այժմ գյումրեցի երգիչներին, երաժիշտներին է փոխանցում  հնագույն երաժշտության կատարողական տեխնիկան։ Երգչախմբային կատարումներից  ու արիաներից բացի օպերայում կլինեն բալետային բեմադրություններ: Նոր օպերայի առաջնախաղը լինելու է նոյեմբերի 13-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

20:10 06.08.2025

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...

SHANTNEWS

20:00 06.08.2025

SHANTNEWS

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

19:51 06.08.2025

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

«Լացիոյի» տպավորիչ թիմային գոլը

19:39 06.08.2025

«Լացիոյի» տպավորիչ թիմային գոլը

Հռոմի «Լացիոն» գեղեցիկ թիմային գոլ է խփել «Գալաթասարայի» դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին սեփական տուգանային հրապարակից գրոհ է կազմակերպել, որն ավարտվել է տպավորիչ թիմային գոլով: «Լացիոն» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ «Բարնլիի» հետ, իսկ օգոստոսի 16-ին կընդունի հունական «Ատրոմիտոսին»: 🎮#GalatasarayLazio#AvantiLazio pic.twitter.com/A3lVFBFxjy — […] ...

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժությունները

19:24 06.08.2025

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժությունները

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի բազմազգ Agile Spirit 2025 զորավարժությունները, որոնք անցկացվում էին հուլիսի 25-ից։ Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Զորավարժությունների պաշտոնական փակման միջոցառումները տեղի են ունեցել Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանիի մարտական պատրաստության կենտրոնի շքերթի հրապարակում։ Վրաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տարբեր մեդալներ և պատվոգրեր են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի […] ...

Ghanaweb. Գանայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երկու նախարար

19:12 06.08.2025

Ghanaweb. Գանայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երկու նախարար

Գանայի պաշտպանության նախարար Էդվարդ Օմանե Բոաման և շրջակա միջավայրի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իբրահիմ Մուրտալա Մոհամմեդը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է Ghanaweb լրատվական պորտալը՝ հղում անելով Գանայի զինված ուժերի շտաբի պետ Ջուլիուս Դեբրային։ Ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հարավում՝ Ակրոֆուոն քաղաքի մոտ։ Այն հրդեհվել է գետնին ընկնելուց հետո։ Զոհվել է չորս մարդ, այդ […] ...

BACK_TO_TOP