Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն հավասարաչափ կպատասխանի ԱՄՆ-ի առևտրային սահմանափակումներին: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
«Մենք կշարունակենք պատասխանել «Ակն ընդ ակն» այն սադրանքներին, որոնք կարող են ուղղված լինել մեր դեմ» – ասել է Յունկերը՞
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը գովել էր ԵՄ-ին՝ ազատ միջազգային առևտրին աջակցելու համար:
Նրա խոսքերով՝ Պեկինը կշարունակի զարգացնել համագործակցությունը և կուսումնասիրի եվրոպական օրենքները առևտրի ոլորտում՝ հետագա տնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով: