19:53 10.11.2021
Գյումրիի միասնական սոցիալական կենտրոնը շահագործման կհանձնվի հաջորդ տարի և կդառնա մեկ պատուհան տարբերակով մարզում աշխատող վեցերորդ կենտրոնը։ Շինարարությունն ընթանում է 2020-ից։ Սոցիալական ոլորտի չորս կառույցներ՝ սոցիալական աջակցության տարածքային երկու բաժինները, զբաղվածության կենտրոնը, սոցիալական ապահովության բաժինը և բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովները կտեղակայվեն մեկ հասցեում:
Ներկայիս տարածքը, որը կենտրոնին հատկացվել է ժամանակավոր և վարձակալական հիմունքներով, սպասարկման բավարար պայմաններ չունի։ Մեկ սենյակում շատ քաղաքացիների ընդունելը բարդանում է։ Դրա համար միասնական կենտրոնն անցել է հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգի:
Ընդունարանն առաջին հարկում է, բայց հաշմանդամություն և տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիները չեն կարող օգտվել կենտրոնի սպասարկումից, նրանց համար հարմարություններ չկան: Նրանց փաստաթղթավորման ու այլ հարցերը կարգավորվում են մասնագետների տունայցերով կամ հենց դրսում։
«Եթե քաղաքացին հնարավորություն չունի կենտրոնին մոտենալու, ապա մեր մասնագետներն են դիմումը ձևակերպելուց հետո մոտենում նրանց։ Ենթադրենք, քաղաքացին եկել է և կենտրոն մտնելու համար թեքահարթակ չկա, որ բարձրանա, ապա մեր աշխատակիցը անձամբ է շահառուին մոտենում, փաստաթղթերը վերցնում»,- ասում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի պետ Կարեն Մալխասյանը։
Տարածքային անհարմարությունների ու զննման սենյակների բացակայության պատճառով բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովներն այստեղ չեն տեղափոխվել։ Գյումրիի երկու ԲՍՓ հանձնաժողովները քաղաքացիներին դեռ կշարունակեն սպասարկել հիվանդանոցների շենքերում հատկացված տարածքներում:
Նոր հասցեում կենտրոնի նոր շենքը հարմարեցված կլինի տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիներին։ Հաշմանդամություն ունեցող անձանց ու տարեց քաղաքացիների տեղաշարժի համար կառուցվում է վերելակ։ Միասնական կենտրոնի նոր եռահարկ շենքը շարունակությունն է համարվում նախկին զբաղվածության կենտրոնի։
Նոր մասնաշենքի կառուցման արդյունքում տարածքը ընդլայնվել է 350 քմ-ով: Շենքի տանիքային որոշ հատվածներ օգտագործվելու են որպես բացօթյա տարածքներ, որտեղ վարպետները կատարում են հիդրոմեկուսացման աշխատանքներ: Շինարարությունը հասել է ներքին հարդարմանը և արտաքին երեսապատմանը։
Ջեռուցման համակարգի անցկացումն էլ կավարտեն մեկ շաբաթում, ինչն էլ թույլ կտա աշխատանքները չդադարեցնել նաև ձմռանը։ Գյումրիի միասնական սոցիալական կենտրոնն իր բոլոր կառույցներով նոր շենք կտեղափոխվի հաջորդ տարվա կեսին։
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...