Գյումրիում սոցիալական բնակարաններ կկառուցվեն շահառուների 50% համավճարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

Գյումրիում սոցիալական բնակարաններ կկառուցվեն շահառուների 50% համավճարով

19:22 10.11.2021

Անի թաղամասում սոցիալական բնակարանների կառուցման աշխատանքները կսկսվեն գարնանը։ Այսօր Գյումրիի քաղաքապետարանում «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկվել են սոցիալական բնակարանների հատկացման չափորոշիչները, ներկայացվել է բազմաբնակարան շենքի նախագիծը:

Անի  թաղամասում սոցիալական բնակարանների կառուցման համար նախատեսված  տարածքը, ավագանու որոշմամբ, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին հատկացվեց հոկտեմբերին։ Այն կկառուցվի արդեն բնակեցված սոցիալական  բնակարանների հարևանությամբ՝ 90- ականներից գոյություն ունեցող  բետոնային հիմքերի վրա։ Նախատեսվում է կառուցել չորս հարկանի շենք՝ 13-15 բնակարանով։ Շենքի նախագիծը պատրաստ է, որը դեռ ենթակա է փոփոխության։

«Հանդիպել ենք ճարտարապետի հետ, ներկայացվել է էսքիզային տարբերակը, մենակ հիմա մտածում ենք, որ պետք է նայենք, տեսնենք՝ քանի հոգի հետաքրքրված կլինի, ինչպես են ուզում՝ անենք բնակարանները, որովհետև ներսի մասում գուցե դեռ կարողանանք որոշ փոփոխություններ անենք»,- նշել է «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրաչ Հակոբյանը։

Թե շենքում քանի մեկ, երկու կամ երեք սենյականոց բնակարաններ կկառուցվեն, առայժմ  հստակեցումների փուլում է, վերջնական որոշումը կախված է նախագծային հնարավոր  փոփոխություններից։

Սոցիալական բնակարանների հավանական շահառուների պահանջներն ու առաջարկությունները կուսումնասիրի մասնագիտական հանձնաժողովը, որը հետագայում կունենա նաև շահառուներին ընտրելու լիազորություն։ Առաջնային  չափորոշիչը, որով կառաջնորդվեն, դա տնակում բնակվելու փաստն է, երկրորդը՝ ընտանիքի վճարունակ լինելը, քանի որ սոցիալական բնակարանների կառուցման այս փուլը տարբերվում է նախորդից։ Այս անգամ այդ բնակարանները ընտանիքներին կտրամադրվեն 50 տոկոս համավճարով։

«Ծրագիրն էն տեսակ է, որ միայն չենք ուզում նվիրենք, այլ ուզում ենք  էնպես լինի, որ էն ընտանիքները, որոնք կարող են մի մասը իրենք վճարեն, որ հպարտություն ունենան՝ իրենց տունը իրենք են գնում։ 50 տոկոսը պիտի նվիրաբերություն լինի, իսկ մյուս 50 տոկոսը շահառուն պետք է վերադարձնի»,- ասել է հիմնադրամի նախագահը։

Լոսանջելեսահայերի հավաքագրած գումարներով կառուցվող բնակարանների ընդհանուր արժեքը կկազմի մոտ 280 հազար դոլար։ Ընտանիքներն իրենց մասնաբաժինը կվճարեն 10 տարվա ընթացքում և անտոկոս, որից հետո միայն կդառնան բնակարանի լիիրավ սեփականատերերը։

«ԱՌՔ» հիմնադրամն ունի ուսումնասիրությունների նախնական պատկեր, ըստ որի, նման պայմաններով բնակարան ձեռք բերել ցանկացողներ կան։ Եթե պարտադիր բաղադրիչով՝ 50 տոկոս համավճարի պայմանով, բնակարան ձեռք բերելու համար չլինեն դիմող ընտանիքներ, «ԱՌՔ» բարեգործական  հիմնադրամը նախատեսում է դարձյալ դիմել բարերարների աջակցությանը։

Ընտանիքների 50 տոկոսի վճարումով հիմնադրամը նախատեսում է, այն որպես ներդրում, ապահովել Գյումրիում  սոցիալական բնակարանաշինության ծրագրի շարունակությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:42 06.08.2025

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

20:33 06.08.2025

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

20:20 06.08.2025

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

20:10 06.08.2025

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...

SHANTNEWS

20:00 06.08.2025

SHANTNEWS

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

19:51 06.08.2025

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP