Երթուղու տնօրենը պարզաբանում է, թե որն է ուղևորին «շախմատի ձի» դարձնելու պատճառը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Երթուղու տնօրենը պարզաբանում է, թե որն է ուղևորին «շախմատի ձի» դարձնելու պատճառը

19:08 09.02.2018

«Անկախության առաջին տարիներին մեզ ստիպում էին, թե ինչով ուզում եք տեղափոխեք ժողովրդին: Մեզ կանչում էին, ասում՝ ինչ ուզում եք արեք, որտեղից ուզում եք տրանսպորտ բերեք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հիշել է թիվ 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանը:

Ըստ երթուղու տնօրենի՝ Երևանի քաղաքապետարաննն ավելի ճիշտ կվարվեր, եթե ուղևորափոխադրողներին աջակցեր շարժակազմը թարմացնելու հարցում, ոչ թե շատ ավելի ծախստար նոր տրանսպորտային համակարգ ունենալու մասին մտածեր:

SHANTNEWS-ի հարցին, թե ինչու ուղևորափոխադրողները չեն մտածել քարուքանդ վիճակում գտնվող տրանսպորտային միջոցները փոխելու ուղղությամբ, Աբրահմյանը պատասխանել է. 

«Գիտենք, որ պիտի հանեն, խի՞ անենք: Չորս տարի է՝ ներվերն ուտում են երթուղու տնօրենների»:

Դիտարկմանը, թե դրանով ուզում է ասել, որ ընդամենը 4 տա՞րի է, ինչ Երևանում ջարդուխուրդ եղած «Գազելներ» են երթևեկում, թիվ 28 երթուղու տնօրենը պատասխանել է.

«Դե հիմա կարող ա մի քանի մեքենա տենց լինի տարբեր գծերում, ես չեմ ասում՝ իմ երթուղին իդեալական ա»:

Ըստ Աբրահամյանի՝ Երևանի երթևեկությունից դժգոհում  են միայն «իրանց մարդիկ»: Երբ SHANTNEWS-ի թղթակիցն ասել է, որ ինքն էլ է դժգոհ «Գազելներում» խցկված, կռացած երթևեկելու հետևանքով, Աբրահամյանն արձագանքել է.

«Ինչքա՞ն կարելի է ծախս անել, ոչ մի բանից չօգտվել»:

Այն հարցին, թե ինչ է լինելու իր երթուղու «Գազելների» հետ, Աբրահմյանը պատասխանել է.

«Ի՞նչ պիտի անեմ, պիտի սաղ օրը ասեմ՝ «Գազելները» քշեք, տարեք հրապարակում կանգնեք: Ես էս պետության ղեկավարների համար չեմ գնացել կռիվ, ես գնացել եմ կռիվ իմ հողի համար»,- պատասխանել է երթուղու տնօրենը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

17:08 03.05.2025

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

17:00 03.05.2025

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Այսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

16:52 03.05.2025

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Մայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

16:42 03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

16:34 03.05.2025

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

16:30 03.05.2025

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...

BACK_TO_TOP