21:15 09.02.2018
Հյուսիսլոնդոնյան դերբի՝ ահա այսպես է ֆուտբոլային աշխարհում հայտնի Լոնդոնի հյուսիսային մասի «Արսենալ» և «Տոտենհեմ Հոթսփուր» ակումբների միջև առկա հակամարտությունը: Այս դիմակայության ականատեսը կլինենք նաև վաղը: Բայց այս անգամ այս հանդիպումը մեզ համար առավել կարևոր ու սպասելի է: Սպասվում է, որ հենց մեկնարկային առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կգա նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ուստի, սա, թերևս, ամենաճիշտ պահն է երկու ակումբների ֆուտբոլային հակամարտությանն անդրադառնալու համար:
Այսպիսով, այս ակումբների միջև առաջին հանդիպումը կայացել է 1887 թվականի նոյեմբերի 19-ին և կրել է ընկերական բնույթ: Հանդիպումը չի շարունակվել մթության պատճառով: Այն դադարեցրել են, երբ հանդիպմանը մնալիս է եղել 15 րոպե: Այդ պահի դրությամբ «Տոտենհեմ Հոթսփուրը» հաղթելիս է եղել 2:1 հաշվով:
Ոչ ընկերական առաջին խաղը թիմերի միջև Առաջին դիվիզիոնում է կայացել՝ 1909 թվականի դեկտեմբերի 4-ին: «Արսենալը» հաղթել է 1:0 հաշվով:
Իրական հակամարտությունը այդ երկու թիմերի միջև սկսվել է 1913 թվականից: Այն բանից հետո, երբ «Արսենալը» տեղափոխվում է նոր մարզադաշտ, որը «Ուայթ Հարթ Լեյնից» գտնվում էր 4 մղոն հեռավորության վրա: Լոնդոնյան ակումբները դառնում են մոտ հարևաններ, և, այդկերպ, սկսվում է իսկական հակամարտությունը:
Ըստ որոշ աղբյուրների՝ երկու ակումբների միջև լարվածությունը սրվել է 1919 թվականին, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Առաջին դիվիզիոնը ընդլայնվել է երկու թիմով:
Այս պահի դրությամբ երկու ակումբների միջև 262 հանդիպում է տեղի ունեցել: 106-ն ավարտվել է «Արսենալի» հաղթանակով: «Զինագործները» պարտվել են 93 անգամ, 63 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ «Արսենալը» ավելի շատ գոլեր է գրանցել՝ 414-ը՝ ընդունելով 381 գնդակ:
Հուսանք, որ 263-րդ հանդիպումը մեզ համար կնշանավորվի Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերով ու գոլային փոխանցումները և այդ կերպ Միկին, ինչպես սիրում են անվանել նրան եվրոպացի երկրպագուները, ավելի կմեծացնի «Արսենալի» առավելությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հանդիպումների հայաստանյան հեռարձակման բացառիկ իրավունքը։ «Արսենալը» 1/16-րդ եզրափակչում մրցելու է շվեդական «Էստերսունդ» ակումբի հետ։ Առաջին խաղը տեղի կունենա շվեդական թիմի հարկի տակ փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 22.00-ին։ Պատասխան խաղը մեկ շաբաթ անց է՝ փետրվարի 23-ին, Երևանի ժամանակով 00.05-ին «Զինագործների» տնային մարզադաշտում։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...