18:32 28.11.2021
Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Յուլին քաղաքում փախած գոմեշը սկուտերի վրայից տապալել է մի կնոջ և վիրավորել ևս յոթին:Տեսագրությունը նկատել է Daily Mail-ը:Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մոպեդ վարող կինը կանգ առել խաչմերուկում։ Հանկարծ կադրի մեջ հայտնվում է զայրացած գոմեշը։ Նա հարվածում է կնոջը և վազում ճանապարհով՝ վախեցնելով քաղաքի բնակիչներին։ Կինը ընկնում է մոպեդից , կորցնում է սաղավարտը և կուչ գալիս ճանապարհի վրա՝ ցնցված մոտոցիկլավարների և ճանապարհային ոստիկանության աշխատակցի աչքի առաջ։Մյուս կադրում երևում է, թե ինչպես է գոմեշը վազում-մտնում ճանապարհի եզրին գտնվող խանութ, այնուհետև քիչ անց դուրս վազում:
Ոստիկանության տվյալներով՝ գոմեշը կրպակի մոտ բեռնաթափելիս կապվել են սայլին, որտեղ էլ կապանքներից կենդանին ազատվել է: Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները շրջապատել են գոմեշին ու կրակ բացել։ Կենդանին մահացու վիրավորվել ու սատկել է։
Յոթ տուժած դեպքի վայրից հոսպիտալացվել է։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
14:20 26.06.2025
Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը․ ԱվանեսյանԲժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի (EFMA 2025) պաշտոնական բացմանը: Սա մի հարթակ է տարբեր երկրների բժշկական համայնքների միջև փորձի փոխանակման, առողջապահական քաղաքականությունների բարելավման և համակարգային համագործակցության խորացման համար: «Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը` հիմնվելով բուժծառայությունների հասանելիության, բարձր որակի ապահովման, արդարության և ոլորտի կայուն զարգացման վրա: Մենք այժմ դժվար և մեծ ջանքեր […] ...
14:11 26.06.2025
Մբապեն կրկին դուրս է մնացել «Ռեալի» հայտացուցակիցԿիլիան Մբապեն կրկին դուրս է մնացել Մադրիդի «Ռեալի» հայտացուցակից ու բաց կթողնի նաև «Զալցբուրգի» դեմ աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին` երրորդ տուրի հանդիպումը։ Մբապեն հունիսի 25-ին մարզվել էր «Ռեալի» ընդհանուր խմբի հետ ու նախնական տեղեկություններով` պետք է մասնակցեր ավստրիական թիմի հետ խաղին։ 26-ամյա ֆուտբոլիստը ստամոքսաաղիքային խնդիրների պատճառով հունիսի 19-ին հոսպիտալացվել էր, սակայն ժամեր անց […] ...
14:04 26.06.2025
21-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, խափանման միջոցը՝ կալանքՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 24-ին բաժին է ներկայացել օտարերկրացի 21-ամյա մի երիտասարդ: Նա Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի քանի հանցանքների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին: ...
13:55 26.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերինՀանրապետությունում հունիսի 26-ի և 27-ի ցերեկն ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։ Հորդորում ենք 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Երևանում հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ։ […] ...
13:47 26.06.2025
Եզրափակչում կհանդիպեն Գերմանիան և Անգլիան․ Մ21 ԵԱԳերմանիայի երիտասարդական հավաքականը Սլովակիայում ավարտվող մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Անտոնիո Դի Սալվոյ թիմը կիսաեզրափակչում 3-0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հասակակիցներին։ Գերմանացիները Եվրո-2025-ի եզրափակչում կմրցեն Անգլիայի թիմի դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 28-ին։ ...
13:38 26.06.2025
36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանքՀունիսի 24-ին Նոյեմբերյանի քննչական բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել այլ քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 36-ամյա տղամարդը, որը 2024 թվականի նոյեմբերի 19-ից Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին: ...