Նոր օպերային ներկայացում Գյումրիում՝ «Անուշ» օպերայի բեմադրությունից 110 տարի անց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

Նոր օպերային ներկայացում Գյումրիում՝ «Անուշ» օպերայի բեմադրությունից 110 տարի անց

19:36 17.11.2021

Գյումրիում կայացել է  անգլիացի կոմպոզիտոր Հանրի Պյորսելի  «Դիդոնե և Էնեաս» օպերային ներկայացման առաջնախաղը: Հանդիսատեսին ներկայացվել են 17-րդ դարի բարոկկո ոճի երաժշտությունն ու օպերային արիաները: «Անուշ» օպերայի բեմադրությունից գրեթե 110 տարի անց Գյումրիում օպերա բեմադրելու մտահղացումը հայտնի երգեհոնահարուհի, ֆրանսաբնակ գյումրեցի Նարինե Սիմոնյանինն է, բեմադրող ռեժիսորն ու խորեոգրաֆն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը։

Երեք գործողությամբ  օպերան իր տեսակի  ու ոճի մեջ Հայաստանում  առաջինն է, որի պարտիտուրան՝ բնագիրը, չի պահպանվել, մեր օրեր են հասել անգլիացի կոմպոզիտորի  առաջին ձեռագիր արտագրության նմուշները:

 

«Դիդոնե և Էնեաս» օպերան համարվում է անգլիական բարոկկո ոճի գլուխգործոցներից մեկը: Բեմադրությունը նախկին տեքստիլագործների ակումբի բեմում էր։ 1600-ականներին գրված օպերան  Տրոյայի իշխան Էնեասի և Կարթագենի թագուհի Դիդոնեի դժբախտ սիրո պատմությունն է:

«17-րդ դարի անգլիական բարոկկո  օպերայի բեմադրությունն արդեն երևույթ է ընդհանրապես Հայաստանի մասշտաբով։ Գյումրիի համար սա պատմական իրադարձություն է։ Սա  Հենրի Պյորսելի առաջին ավարտուն՝ առանց խոսակցության, ավարտուն  ու մաքուր երաժշտության դրամատիկ ստեղծագործությունն է, այսինքն՝ մենք վայելում ենք ժանրի ծնունդը վկայող մի  գործ, որն անզուգական է»,- նշում է ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը։

Պյորսելի երաժշտությունը մշակվել  և վարպետաց դասերի միջոցով ուսուցանվել է Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի երիտասարդական կամերային նվագախմբին, որը ղեկավարում էր Միլանից հրավիրյալ, բարոկկո ոճի գիտակ, դիրիժոր Ստեֆանո Ինտրիերին:

«Երբ որ մենք սկսեցինք դասավանդել երաժշտության շեշտի իմաստը, բառի իմաստն ու թատրոնի իմաստը, մեր երիտասարդները ընկալեցին զարմանալի ճկունությամբ։ Այստեղ ուզում եմ նշել մի կարևոր հանգամանք՝ Գյումրին թատրոնի քաղաք է, և ընդհանրապես, գյումրեցիները թատերական կերպարներ են։ Գիտեք, երբ որ խոսում ենք, արտահայտվում ենք, ես միշտ մտածում եմ՝ ինչքան թատերականություն կա մեր մեջ, իսկ էս երաժշտությունը բառից է ծնված, այսինքն՝ առաջնայինը դրաման է, երկրորդը՝ երաժշտությունը»,- ասում է ֆրանսահայ երգեհոնահարուհի  Նարինե Սիմոնյանը։

Օպերայի արիաները հիմնականում կատարում էին երիտասարդ երգիչ-երգչուհիները, որոնց համար այս ոճում հանդես գալը դեբյուտային էր: Դիդոնեի դերակատար Մարի Մյուլլերը երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի դուստրն է։ 19-ամյա երգչուհին օպերային կերպարներում հանդես է գալիս  փոքր տարիքից:

Բարոկկո ոճի երգեցողությունը բարդ է՝ իր հնչողության ու երաժշտության համադրումով։ Պյորսելի հռչակավոր օպերան աշխարհի տարբեր երկրներում ներկայացվում է փոքր համերգասրահներում, ինչը համարվում է  բարոկկո ոճի երաժշտությանը բնորոշ միջավայր:

Ներկայացման  բեմադրական ու ստեղծագործական աշխատանքներն ընթացել են  Գյումրիում։ Բացի երաժիշտ կատարողներից, էսքիզավորման և օպերայի դիցական կերպարների բեմական հագուստների ձևավորման ամբողջ աշխատանքները կատարել են գյումրեցի մոդելավորողները։ Նոր օպերան կներկայացվի նաև Հանրապետության այլ բեմահարթակներում։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:42 06.08.2025

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

20:33 06.08.2025

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

20:20 06.08.2025

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

20:10 06.08.2025

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...

SHANTNEWS

20:00 06.08.2025

SHANTNEWS

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

19:51 06.08.2025

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP