15:42 18.11.2021
Նոյեմբերի 17-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Ինտեգրման զարգացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների քաղաքացիների համար» թեմայով միջազգային պանելային քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները, Հայ-ռուսական համալսարանի դասախոսապրոֆեսորական կազմն ու ուսանողները։
Պանելային քննարկման ընթացքում խոսվել է մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերում են հատկապես ԵԱՏՄ ինտեգրման ավանդական և նոր ոլորտներին, զարգացման հեռանկարներին։ Քննարկում է ընթացել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ընդունված «Մինչև 2025թ․ Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» (Ռազմավարություն 2025) շուրջ, որի իրագործման աշխատանքներն արդեն սկսվել են։ Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման հիմնական նպատակը տվյալ երկրների քաղաքացիների կյանքի և գործարար միջավայրի բարելավումն է։
Վահան Քերոբյանն իր ողջույնի խոսքում առանձնահատուկ կարևորել է նման լայնաֆորմատ քննարկումները և նշել․ «Պետք է ընդունել, որ ԵԱՏՄ համագործակցության տիրույթից ավելի մեծ են սպասելիքները, քան ձեռքբերումները։ Առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը զուգահեռ հարկավոր է քայլեր ձեռնարկել նաև կյանքի կոչելու այն գիտատեխնիկական ներուժը, որն առկա էր Խորհրդային Հայաստանում։ Մեծ կամքի և աշխատանքի արդյունքում կարող ենք հետ բերել առնվազն դրա մի մասը»։
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն իրենց ելույթներում հատուկ ընդգծել են միության անդամ երկրների օրենսդրական դաշտերին խորությամբ տիրապետելու, համապատասխան փորձագիտական խմբեր կազմելու անհրաժեշտությունը։
Միջոցառումը կազմակերպել է Հայ-ռուսական համալսարանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ։
12:27 10.07.2025
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ. կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ […] ...
12:18 10.07.2025
Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրությունԱզգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն […] ...
12:15 10.07.2025
«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից«Լիոնը» 2024/25 մրցաշրջանում կխաղա Լիգա 1-ում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական ֆուտբոլային ակումբների վերահսկողության ու կառավարման կոմիտեն բավարարել է «Լիոնի» բողոքարկումը։ «Այս որոշումը «Լիոնի» հանդեպ վստահության վերականգնման առաջին քայլն է։ Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ մարզական նպատակների ուղղությամբ», – գրված է Ֆրանսիայի 7-ակիի չեմպիոնի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան, պայմանավորված […] ...
12:07 10.07.2025
Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր […] ...
11:55 10.07.2025
Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […] ...