Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

09:15 10.07.2025

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։

Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի և Կատարի ներկայացուցիչների միջև։

«Եթե գաղտնիությունը մեզ օգնում է հասնել մեր նպատակին, ապա թող այն գաղտնի մնա։ Մենք ուզում ենք հրադադար։ Մենք ուզում ենք խաղաղություն։ Մենք ուզում ենք պատանդներին վերադարձնել, և կարծում եմ, որ մենք մոտ ենք դրան», – ասել է Թրամփը՝ մեկնաբանելով հանդիպման մասին հաղորդագրությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

16:44 10.07.2025

«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում, այսպես կոչված՝ «դրիֆթ անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողներ պարզվել են նրա ինքնությունը: Հուլիսի 9-ին Կիրանցի բնակիչ 30-ամյա տղամարդը ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխել […] ...

Քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել տղամարդու ինքնությունը

16:33 10.07.2025

Քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել տղամարդու ինքնությունը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել լուսանկարում պատկերված տղամարդու ինքնությունը։ «Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, մոտենալ Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին»,-հայտնում են ոստիկանությունից։։ ...

Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է

16:22 10.07.2025

Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է

Տավուշի մարզի Դովեղ գյուղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի. ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու, որն արդեն իսկ սկսել է շինարարությունը։ Նախատեսվում է առաջնահերթ իրականացնել հենապատի կառուցումը՝ համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով։ Զուգահեռաբար շարունակվելու է դպրոցի շենքի ընդհատված շինարարությունը։ Վերականգնվելու է նաև վնասված ճանապարհը։ «Դպրոցի շինարարության վերսկսումը կարևոր […] ...

Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)

16:10 10.07.2025

Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)

ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

16:03 10.07.2025

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը։ Նախարարը […] ...

Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:00 10.07.2025

Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան, ժամը 15:00-ին Տավուշ, ժամը 16:00-ին Ն.Կ.Աղբյուր և ժամը 17:00-ին Այգեպար բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP