12:20 10.02.2018
«Առավոտ» օրաթերթը հիշեցրել է ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ասածը՝ քաղբանտարկյալների լինել-չլինելու մասով.
«Ես չգիտեմ՝ քաղբանտարկյալ կա՞: Ես գիտեմ՝ կան անհատներ, որոնք գնահատվում են հասարակության կողմից որպես քաղբանտարկյալ, ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների տեսակետը, և իմ տեսակետն է, որ անպայման մեր երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն այսօր կամ վաղը: Ո՞վ է որոշում քաղբանտարկյալ է….», – ասել է Սարգսյանը:
Օրաթերթը եզրակացնում է, որ թեկնածուի այս՝ առաջին հայացքից ոչինչ չասող պատասխանն իրականում շատ բան է ասում: Ու ասում է այն, որ եվրոպական նիստուկացով և մոտեցումներով Արմեն Սարգսյանը հստակություն չի բերելու: Իսկ այս պատասխանն ըստ ճաշակի կարելի է անվանել՝ դիվանագիտական, խուսափողական և այլն:
«Առավոտ»-ը թեմայի շուրջ զրույցել է նաև «Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի» համահիմնադիր, նախկին քաղկալանավոր Կարապետ Ռուբինյանի հետ, ով եզրակացրել է, որ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնի հավակնորդը քաղաքական համաձայնություն չունի, որպեսզի իրականությանը բաց աչքերով նայի և գնահատականներ տա:
Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ «Առավոտ»-ին ասել է, որ Արմեն Սարգսյանը խուսափողական պատասխան է տվել, իսկ նախկին քաղաքական կալանավոր, նախկինում ԱԱԾ բարձրաստիճան սպա Գուրգեն Եղիազարյանն էլ մի փոքր ապշած է Արմեն Սարգսյանի պատասխանից: Ասել է՝ լավ դիվանագետ է, կարող էր ավելի լավ պատասխան տալ, քան «իշխանության ասեղը թելելն է»:
17:00 03.05.2025
Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱյսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...
16:42 03.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...
16:34 03.05.2025
Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է ՀայաստանՄարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...
16:30 03.05.2025
Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆՀամապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...
16:25 03.05.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցելՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես […] ...
16:17 03.05.2025
Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոցում: «Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...