Միխեիլ Սաակաշվիլին համաձայնել է դադարեցնել հացադուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

Միխեիլ Սաակաշվիլին համաձայնել է դադարեցնել հացադուլը

00:10 20.11.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաձայնել է դադարեցնել հացադուլը Գորիի զինվորական հոսպիտալ ժամանելուց հետո: Այս մասին հայտարարել է փաստաբան Նիկա Գվարամիան, հայտնում է «Ռուսթավի-2»- ը ։

Նրա խոսքով՝ ուրբաթ երեկոյան Սաակաշվիլիին կտեղափոխեն հոսպիտալ, սակայն անվտանգության միջոցառումների պատճառով հստակ ժամանակ չի նշվում։

«Սաակաշվիլիի որոշումը հետևյալն է. նա համաձայնել է տեղափոխվել հիվանդանոց և դադարեցնել հացադուլը հիվանդանոցում։ Այդ հիվանդանոցը մեզ հայտնի չէ, այն կառուցվել է Սաակաշվիլիի կողմից և հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով», – ասել է Գվարամիան։

Նախկինում Սաակաշվիլին հայտարարել էր, որ կդադարեցնի հացադուլը, եթե իշխանությունները համաձայնեն նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ Էնրիկե

19:12 10.07.2025

Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ Էնրիկե

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր գոհունակությունն է հայտնել թիմի ֆուտբոլիստներից։ Այս մասին հաղորդում է BBC-ն: «Հրաշալի եմ զգում, քանի որ մենք շատ լավ սկսեցինք խաղը, նույն կերպ էլ այն ավարտեցինք: Այս պայմաններում բարդ է, բայց մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք: Մենք ցանկանում ենք պատմություն կերտել: […] ...

Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում է

19:00 10.07.2025

Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում է

Բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքների արդյունքում Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում շարունակվում են արձանագրվել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, հուլիսի 8-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնան դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում: Բերդավան գյուղի 50-ամյա բնակիչը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» հրացան: Հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանած հրացանը հայտնաբերել է անասնագոմի […] ...

Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ

18:51 10.07.2025

Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը տանը պահում և օգտագործում է թմրամիջոց, ինչպես նաև բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցի երիտասարդի տան բակում հայտնաբերվել է կանեփ տեսակի 380 բույս: Կատարվում է նախաքննություն: ...

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

18:40 10.07.2025

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։ ...

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

18:33 10.07.2025

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

18:25 10.07.2025

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

Հուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...

BACK_TO_TOP