Մենք անսխալական չենք, բայց կաշկանդված չենք սխալներն ուղղելու ճանապարհին. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

Մենք անսխալական չենք, բայց կաշկանդված չենք սխալներն ուղղելու ճանապարհին. վարչապետ

15:50 20.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ ՍԱՊԾ պետի նշանակումն արդյոք չի՞ հակասում հեղափոխության գաղափարախոսությանը: Լրագրողները հիշեցրին՝ ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանը նախորդ իշխանության օրոք ամեն կերպ ծաղրում էր հեղափոխությունը: Վարչապետին նաև հարց ուղղվեց՝ ինչպիսի՞ն է նրա վերաբերմունքը այն կադրերի նկատմամբ, որոնք մինչ նշանակումը քրեական հեղինակությունների հետ կապ ունեին:

Գեորգի Ավետիսյանի նշանակմանն անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց, որ դա վառ, անհերքելի, ուղղակի ապացույցն է, որ Հայաստանում իրոք տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն:

«Եթե նայենք՝ ով, երբ, ինչի համար է ծաղրել, այդ ցանկը կարելի է անվերջ շարունակել, բայց կոչ եմ անում դրա վրա ժամանակ չծախսել, Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե սոցիալիստական, կապիտալիստական, բուրժուադեմորատական, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն: Ինչ վերաբերում է քրեական հեղինակությունների հետ կապ ունենալուն, ես չգիտեմ՝ ո՞ւմ նկատի ունեք, որովհետև կարող է՝ մեկն ինչ-որ մեկի, ասենք, հորեղբոր որդին է կամ աներձագը, մենք սա կապ համարո՞ւմ ենք, թե՞ չէ: Ես չեմ բացառում, այսինքն՝ այդպես էլ կլինի, մենք չենք կարող լինել անսխալական, եկեք այս բանն արձանագրենք, բայց ես բացառում եմ, որ լինի իրավիճակ, որ մենք կաշկանդված լինենք մեր սխալն ուղղելու ճանապարհին»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ էական է այն, թե իրենք այդ մարդուց գումար են վերցրել, նշանակում արել, թե ոչ, կամ նրանք իրենց վրա լծակ ունե՞ն, թե՞ չէ, ապա ընդգծեց՝ իրենք կարող են սխալվել կադրային հարցում, բայց ոչ մի բան չի խանգարում՝ ուղղել իրենց սխալը: Նա շնորհակալություն հայտնեց կառավարությանն աջակցողներին, ապա կրկին նշեց՝ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, բայց սրանք սխալներ են, որոնք այս իրավիճակում նույնիսկ անխուսափելի են, քանի որ Հայաստանում մասնագետների պակասի խնդիր կա, նույնիսկ զոդող վարպետի, խառատի պակաս կա, ոչ միայն բարձր որակավորման մասնագետների:

«Կարող են լինել նշանակումներ նույնիսկ ձեր ասած տրամաբանության շրջանակներում, բայց՝ գիտակցաբար, որոշակի ինստիտուցիոնալ հիշողությունը մի տեղից այլ տեղ ներբեռնելու նպատակով: Կա ինֆորմացիա, որին մարդիկ տիրապետում են: Մեկ-երկու դեպք կա, երբ ձեր չափանիշներով կարելի է ասել՝ այսպես է, բայց նաև երբեմն կա ինֆորմացիա, որին միայն տվյալ անձն է տիրապետում:

Եթե նրան աշխատանքից ազատենք, ապա վաղը պետք է պայմանագիր կնքենք, որ նա գա, մեզ հետ աշխատի. ինչ-որ ծրագիր, կապ չունի՝ ձախողված, թե հաջողված, շարունակելու համար մեզ պետք է ինֆորմացիա և պետք է իքս ժամանակ, որ նոր մարդիկ տիրապետեն հին ինֆորմացիային: Այդպիսի խնդիր կա, առավել ևս հարկային ու մաքսային համակարգում»,- ասաց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:55 23.07.2025

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

23:52 23.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

Հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

BACK_TO_TOP