15:23 06.12.2021
Երևանի կանաչ գոտիները քաղաքի պատմության մի մասն են: Քչերը գիտեն, որ քաղաքի փողոցներում ու այգիներում են թաքնված Երևանի ավելի քան մեկդարյա կանաչ պահապանները: Թե քանի ծառ կա քաղաքում, քանի տարեկան են դրանք, ինչ վիճակում՝ մինչև օրս տվյալներ չկային: Բայց մասնագետներն արդեն գործի են անցել:
«Երևանի տարեց ծառերը ունեն 100 տարի և ավելի պատմություն: Դրանք քաղաքի համար մշակութային արժեք են և դա բավական ընդունված է աշխարհում: Երևանը մինչև այսօր նման ռեեստր չի ունեցել և մենք ուզում ենք այն ստեղծել»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:
Աշխատանքներն սկսել են դեռ նախորդ տարի՝ Կենտրոնից: Այստեղ և կանաչ ֆոնդն է հարուստ, և միաժամանակ խնդիրներն են շատ: Առաջիկա օրերին հաշվառումը կենտրոնում կավարտվի: Զուգահեռաբար աշխատանքներ են ընթանում նաև քաղաքի անտառապուրակներում:
«Աշխատում ենք ժամանակակից գործիքներով՝ էլեկտրոնային տախոմետրով, արբանյակային ընդունիչով, լազերային հեռաչափով: Ստանալու ենք դինամիկ մի քարտեզ և իմանալու ենք՝ որտեղ ինչ ծառ կա»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի քարտեզագրողների խմբի ղեկավար Սուրեն Հովակիմյանը:
Կանաչ գոտիների գույքագրումից հետո յուրաքանչյուր ծառ կունենա իր առանձին քարտը, ամենատարեցները՝ նաև անձնագիր: Առաջին անձնագրերն արդեն պատրաստ են. բժշկական համալսարանի հարևանությամբ աճող, կարմիր գրքում գրանցված արևելյան սոսիներինն են:
«Երբ սկսեցինք այդ վերլուծական աշխատանքը, մեզ համար պարզ դարձավ, որ կենտրոնում ունենք 95 հատ հարյուր և ավելի տարեկան ծառեր, որոնք 50-60 տոկոսը սոսիներն են: Որոշեցինք, որ այդ բոլոր ծառերը պետք է ունենան անձնագիր, նաև թղթային տարբերակով, որտեղ կնշվի տարիքը, բնի տրամագիծը, սաղարթի չափը և այլն: Յուրաքանչյուր ծառի քարտում կնշվի, թե ինչ պատվաստումներ են արվել, այլ կերպ ասած՝ դրա կյանքի ամբողջ պատմությունը, մինչև այն պահը, երբ այդ ծառը հատելու խնդիր կառաջանա: Կանաչ ֆոնդի կադաստրը հնարավորություն կտա, որ մեր երևանցիները, եթե կհետաքրքրեն այդ ծառերը, կարողանան ամբողջական տեղեկատվություն ստանալ»,- ընդգծում է Քրիստինա Վարդանյանը:
Հաջորդ փուլով նաև գործիքային հետազոտություն կարվի ծառերի տարիքն ավելի ճշգրիտ որոշելու համար:
Ծառերի գույքագրումը ծավալուն գործ է. մասնագետների խոսքով 4-5 տարի կպահանջվի այն ամբողջությամբ ավարտելու համար:
Սա կարևոր նախագիծ է, որը միտված է քաղաքի կանաչ զանգվածի պահպանմանն ու ընդլայնմանը: Հենց դրա համար զուգահեռաբար նաև բուսաբաններն են աշխատում. նրանք որոշում են, թե որ ծառին ինչ խնամք է անհրաժեշտ և որ ծառերն են ենթակա լինելու փոխարինման:
16:00 08.07.2025
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներինՀուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի՝ Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին՝ ուղղված միջազգային իրավունքի կոպիտ խախտումների կանխմանը և հաշվետվողականության ապահովմանը։ Այս համատեքստում […] ...
15:52 08.07.2025
Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին՝ բանկի նախագահ Սերհաթ Կոկսալի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա նախաձեռնություններին: Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ֆինանսավորումն ու բիզնես նախագծերին աջակցությունը: Սերհաթ Կոկսալը շնորհակալություն է հայտնել Սևծովյան […] ...
15:44 08.07.2025
2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 30-ին ավարտվել է հունիսի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 12-ին Վանաձոր ուղևորվող 2 անձինք դանակի միջոցով բռնություն են գործադրել ճանապարհից իրենց միացած օտարազգի քաղաքացու նկատմամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, քաղաքացիներին […] ...
15:36 08.07.2025
Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: ...
15:28 08.07.2025
Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետԻրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը հանդիպում է խնդրել ամերիկացի բանակցողների հետ: «Մենք ամերիկյան կողմի հետ հանդիպման որևէ խնդրանք չենք ստացել», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «հանդիպում է խնդրել»: ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ […] ...
15:20 08.07.2025
Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...