Իրազեկում՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն մեկնող ՀՀ քաղաքացիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+28.09 oC

Իրազեկում՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն մեկնող ՀՀ քաղաքացիներին

12:03 10.12.2021

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնության 2021 թվականի հուլիսի 1-ի ««Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» Դաշնային օրենքում և «Ռուսաստանի Դաշնությունում պետական մատնադրոշմային գրանցման մասին» Դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 274-FZ դաշնային օրենքին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության քաղաքացիները, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով, 2021 թվականի դեկտեմբերի 29-ից պարտավոր են.

Մեկ անգամ անցնել պետական մատնադրոշմային գրանցում և լուսանկարում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում:

Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում բժշկական քննություն անցնել իրենց կողմից առանց բժշկի նշանակման թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ պոտենցիալ վտանգավոր հոգեակտիվ նյութերի օգտագործման փաստերի, Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից լիազորված գործադիր իշխանության դաշնային մարմնի կողմից հաստատվող ցանկով նախատեսված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների եւ մարդու իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ) առաջացած հիվանդության առկայության կամ բացակայության վերաբերյալ:

Կանոնավոր կերպով՝ տվյալ բժշկական փաստաթղթերի գործողության ժամկետը լրանալուց հետո երեսուն օրացուցային օրվա ընթացքում, ներքին գործերի բնագավառում գործադիր իշխանության դաշնային մարմնի տարածքային մարմին ներկայացնել արդիական բժշկական փաստաթղթեր՝ անմիջականորեն կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով՝ օգտագործելով պետական և մունիցիպալ ծառայությունների միասնական պորտալը, կամ ենթակա հիմնարկության կամ լիազորված կազմակերպության միջոցով։

Այս պահանջներն օտարերկրյա քաղաքացիների կողմից չկատարվելու դեպքում Ռուսաստանի Դաշնությունում նրանց ժամանակավոր գտնվելու ժամկետը կրճատվում է։ Բացի դրանից, Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում այդ քաղաքացիների մասով կայացվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում նրանց գտնվելու (բնակվելու) անցանկալիության մասին որոշում կամ Ռուսաստանի Դաշնություն մուտքը չթույլատրելու մասին որոշում, եթե բժշկական քննության արդյունքների հիման վրա պարզվել են իրենց կողմից առանց բժշկի նշանակման թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ պոտենցիալ վտանգավոր հոգեակտիվ նյութերի օգտագործման փաստեր, կամ հաստատվել է ՄԻԱՎ-վարակով հիվանդությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:55 23.07.2025

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

23:52 23.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

Հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

BACK_TO_TOP