19:55 16.12.2021
Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի շենքը 1972 թվականի կառույց է։ 50 տարում հիմնային նորոգում շենքում չի կատարվել, եղել են միայն կոսմետիկ հարդարումներ։ Երկհարկանի շենքն ամուր է, բայց 70-ականների կառույցը տարեցների ու հաշմանդամների խնամքը կազմակերպելու համար այլևս հարմար չէ:
2020 թվականից տարեցների տուն-ինտերնատը վերակազմավորվեց խնամքի շուրջօրյա կենտրոնի, որի կառավարման պատասխանատվությունը ստանձնեց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։ Փոփոխությունները նախ սկսեցին շենքային հնարավորություններն այլ չափորոշիչներով գնահատել։ Մասնաշենքը վերանորոգում են՝ հարմարեցնելով կենտրոնի բնակիչներին։
«Ներկայումս երկու բաժանմունք է հիմնանորոգվում, ամեն մի բաժանմունքը նախատեսված է 24 շահառուների համար։ Նախ՝ ամբողջությամբ հիմնանորոգվել են սենյակները, միջանցքը ընդարձակվել է, լայնացվել են մուտքի ու սենյակների դռները՝ հարմարեցվելով սայլակավոր հաշմանդամների ազատ մուտք ու ելքի համար, ամբողջությամբ վերանորոգվել ու կահավորվել են սանհանգույցները»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի համակարգող Արտյոմ Պետրոսյանը։
Անկողնային և ինքնուրույն տեղաշարժման խնդիրներ ունեցող շահառուների համար առաջին հարկում կառուցվում է առանձին բաժանմունք, որտեղ սենյակները հարմարեցվում են խնամվողների բուժսպասարկումը տեղում կազմակերպելու համար:
Տարեցներին ու հաշմանդամներին մատուցվող ծառայությունները որակապես փոխելը ընկերության հիմնական պարտավորությունն է, որը պատվիրակել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Բավարար ծառայությունների մատուցումն առանց շենքային պայմանները բարելավելու ընկերությունը լիարժեք չի կարողանա իրականացնել։ Դա վերաբերում է խոհանոցին և շահառուների բոլոր սենյակները տաք ջրով ապահովելուն նաև։
«Ջրի խնդիր կար էնտեղ՝ տաք ջրի խնդիր։ Մենք կես-կես ժամ էինք շաբաթվա մեջ տաք ջուր ունենում, երբ մենք ստանձնեցինք կառավարումը։ Այս պահին մենք արդեն կաթսայատան խնդիրն ենք փորձել լուծել մասնագետների հետ և կունենանք արդեն օրական վեց ժամ տաք ջուր։ Էս պարագայում նոր մենք խնամքի մասին կարող ենք խոսել, այսինքն՝ ամբողջը կախված է նաև պայմաններից, միայն գիտելիքները բավարար չեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։
Մասնաշենքերի հիմնանորոգումից հետո կենտրոնի բնակիչները կխմբավորվեն՝ ըստ կարիքի ու ֆունկցիոնալության աստիճանի: Այժմ նրանք ժամանակավոր տեղափոխվել են շենքի տարբեր հարկաբաժիններ: Խնամվողների թիվն այստեղ հասնում է 136-ի։
«Վերանորոգման աշխատանքների մեկնարկից մոտ 2-3 ամիս առաջ մենք դադարեցրել էինք նոր շահառուների ընդունելությունը՝ բացառությամբ խիստ խնամքի կարիք ունեցող շահառուների։ Այդ իսկ պատճառով, շենքը, որը նախատեսված է 160 շահառուի համար, ներկայումս խնամվում են 136-ը։ Վերանորոգման հետ կապված՝ բնակիչներին տեղափոխել ենք ազատ մահճակալներ ունեցող բաժանմունքներ, 17 շահառուի էլ ժամանակավորապես տեղավորել ենք մեր միջոցառումների դահլիճում»,- ասել է շուրջօրյա խնամքի կենտրոնի համակարգողը։
2022-ին շահագործման կհանձնվի երկրորդ մասնաշենքը, իսկ մյուս երկու մասնաշենքերի հիմնանորոգման համար Հայկական Կարմիր խաչի ընկերությունը միջոցներ է փնտրում, դոնոր ընկերությունների հետ համագործակցությամբ հնարավոր են համարում ֆինանսական միջոցների ներգրավումը։
Երկու մասնաշենքերի շինարարությունը հաջորդ տարվա գարնանն են նախատեսում սկսել։ Այս ընթացքում ընկերությունը, նախարարության հետ համատեղ, նոր փոփոխություններ կկատարի քաղաքացիների ուղեգրման պահանջներում։
17:50 06.08.2025
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն2025 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել […] ...
17:42 06.08.2025
Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարումՓարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։ 26-ամյա Ամոյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթել է շվեդ ըմբիշ Ալբին Օլոֆսոնին։ Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։ Հայաստանից մրցաշարին մասնակցել են նաև Մանվել Խաչատրյանը (60 […] ...
17:35 06.08.2025
Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին , Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի […] ...
17:25 06.08.2025
Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու […] ...
17:17 06.08.2025
«Ռեալը» նոր «9» համար կունենաՄադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...
17:09 06.08.2025
Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև չորեքշաբթի օրը Կրեմլում կայացած զրույցը օգտակար և կառուցողական էր, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», – ասել է Ուշակովը։ ...