«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+35.09 oC

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։

Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

19:52 05.08.2025

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...

Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան

19:45 05.08.2025

Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին: «Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին: Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր […] ...

FT. Թրամփի հետ կապված զենքի արտադրողները կստանան բազմամիլիարդ դոլարի պետական պայմանագրեր

19:36 05.08.2025

FT. Թրամփի հետ կապված զենքի արտադրողները կստանան բազմամիլիարդ դոլարի պետական պայմանագրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ սերտորեն կապված ամերիկյան պաշտպանական արդյունաբերության ընկերությունները միլիարդավոր դոլարների պետական ֆինանսավորում կստանան հուլիսի սկզբին Կոնգրեսի կողմից ընդունված ծախսերի մասին օրինագծի համաձայն, ասվում է Financial Times (FT)-ի հոդվածում։ Պաշտպանության և անվտանգության վրա կառավարության նոր ծախսերից ամենաշատը կշահեն Anduril Industries-ը և Palantir Technologies-ը, որոնք պատկանում են միլիարդատերեր Փիթեր Թիլին և Փալմեր Լաքիին, […] ...

Զելենսկին պնդել է, որ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտության դադարեցումը

19:25 05.08.2025

Զելենսկին պնդել է, որ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտության դադարեցումը

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկել է ուկրաինական հակամարտության դադարեցմանն ուղղված քայլերը, հակառուսական պատժամիջոցները և Վաշինգտոնի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը։ «Գլխավորը, իհարկե, պատերազմի դադարեցումն է։ Մենք շնորհակալ ենք ԱՄՆ նախագահին ազնիվ և երկարատև խաղաղության համար նրա բոլոր ջանքերի համար։ Այսօր մենք […] ...

Հովհաննես Բաչկովը և Գուրգեն Հովհաննիսյանը առաջին անգամ ընդգրկվել են WBA վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում

19:13 05.08.2025

Հովհաննես Բաչկովը և Գուրգեն Հովհաննիսյանը առաջին անգամ ընդգրկվել են WBA վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը (8-0) և Գուրգեն Հովհաննիսյանը (9-0) առաջին անգամ ընդգրկվել են Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի (WBA) վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում։ Բաչկովն առաջին կիսամիջին քաշային կարգում բարձրացել է 8-րդ տեղ։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնը ամերիկացի Գարի Անտուան Ռասելն է։ Հուլիսի 2-ին Բաչկովը Թուրիքիայում նոկաուտով հաղթել էր Կոլիսանի Նդոնգենիին և նվաճել IBA International տիտղոսը, […] ...

ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին զենքի արգելք սահմանել

19:05 05.08.2025

ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին զենքի արգելք սահմանել

ՄԱԿ-ի 35 հատուկ զեկուցողներից և փորձագետներից բաղկացած խումբը, որը գլխավորում է օկուպացված պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն, կոչ է արել միջազգային հանրությանը զենքի էմբարգո սահմանել Իսրայելի նկատմամբ և լուծարել Գազայի մարդասիրական հիմնադրամը (GHF): Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Խումբը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող […] ...

BACK_TO_TOP