Ավելի լավ է ուտել քյաբաբ, քան ՄաքԴոնալդս. Դավիթ Պիպոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Ավելի լավ է ուտել քյաբաբ, քան ՄաքԴոնալդս. Դավիթ Պիպոյան

17:30 12.02.2018

«Եվրոպական մի շարք երկրներում համալսարաններն ունեն ճաշարաններ, որոնք ենթարկվում են պետական վերահսկողության և սննդակարգը կազմվում է համապատասխան մասնագետի կողմից», – այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, ընդգծելով այն հանգամանքը, թե որքան «անառողջ» են սնվում երիտասարդները Հայաստանում.

«Քանի որ եվրոպական համալսարանական ճաշարանները սուբսիդավորվող ճաշարաններ են, ուսանողին հնարավորություն է տրվում շատ էժան գնով ձեռք բերել սնունդ, որն,օրինակի համար, ֆասթ ֆուդից երկու կամ երեք անգամ ավելի էժան է: Բնականաբար ուսանողը չի կարող իրեն թույլ տալ ամեն օր օգտվել հանրային սննդի կետերից: Ասածս այն է, որ շատ կարևոր է պետական քաղաքականությունը, որը վարվում է այդ ուղղությամբ: Հիմա ձեզնից քանի՞սն է տեսել, որ մեր ուսանողները սնվեն համալսարանի ճաշարաններում», -հավելել է  Պիպոյանը:

 Ըստ Դավիթ Պիպոյանի` Հայաստանում երիտասարդների և ավագ սերնդի ներկայացուցիչների սպառած պտուղ-բանջարեղենի չափը գրեթե չի տարբերվում: Այսինքն այնպես չէ, որ երիտասարդները  «առողջ են սնվում» գոնե այդ հարցում: Shantnews-ն արդեն տեղեկացրել է,  որ Պիպոյանը չի ողջունում պտտվող այն լուրերը, թե  Հայաստանում «ՄաքԴոնալդս» ցանցի ռեստորաններ են բացվելու:ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարի համոզմամբ՝ շատ ավելի լավ է քյաբաբ ուտել, քան «ՄաքԴոնալդս»

«Այդ քյաբաբին ի՞նչ են ավելացնում` կաղամբ են ավելացնում, սոխ են ավելացնում, լոլիկ են ավելացնում, տարբեր սոուսներ են ավելացնում, և ինչպես կարող ենք համեմատել այդ մթերքները մի մթերքի հետ, որը ստացվում է  բարձր ջերմամշակում անցնող կիսաֆաբրիկատներից և ունի ազատ ռադիկալներ, ակրիլ ամիդ, բացարձակապես համեմատման եզր չունեցող մթերքներ են: Սա, բացի առողջապահական խնդիրներից, կունենա նաև տնտեսական նշանակություն: Հայաստանում պետք է զարգացնել ազգային ռեստորանների ցանցը», – հավելել է  Պիպոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

17:08 03.05.2025

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

17:00 03.05.2025

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Այսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

16:52 03.05.2025

ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Մայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

16:42 03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

16:34 03.05.2025

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

16:30 03.05.2025

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...

BACK_TO_TOP