17:58 20.12.2021
Հնագետները Շիրակի մարզում հայտնաբերել են հնագույն կին մարտիկների աճյուններ։ Մասունքների մոտ թաղված զենքը, գանգերի բազմաթիվ կոտրվածքներն ու նետերի հետևանքով առաջացած վնասվածքները վկայում են այն մասին, որ նրանք աղեղնավոր հեծյալներ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնում է Nplus1 գիտական կայքը՝ հղում անելով International Journal of Osteoarchaeology-ին։
«Կին մարտիկների մասին առաջին հիշատակումները թվագրվում են մ.թ.ա. V դարով ու կապված են պատմաբան Հերոդոտոսի անվան հետ: Նա գրել է ամազոնուհիների մասին, որոնք գերազանց հեծյալներ են եղել` զինված նետով ու նիզակներով: Կանայք հարձակումներ են գործել հարևան ցեղերի վրա, գերեվարել տղամարդկանց և ստիպել, որ զբաղվեն կենցաղային գործերով: Հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնն էլ գրել է, որ նրանք ապրել են այդ դարաշրջանի քաղաքակիրթ աշխարհի ծայրամասերում՝ Կովկասի նախալեռներում, Ազովի ծովի շրջանում, Սև ծովի արևելյան ափին և Փոքր Ասիայի հյուսիս-արևելքում»,- նշում է կայքը։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետների խումբն ուսումնասիրել է Շիրակի մարզի Ջրափի գյուղի գերեզմանոցը, որը թվագրվում է ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններով։ Գիտնականները հայտնաբերել են մոտ 4,5 մետր ընդհանուր երկարությամբ բազալտե չորս սալերից բաղկացած ծածկույթի տակ տուֆապատ պատերով դամբարան։ Դամբարանում եղել են 45-50 տարեկան կնոջ, 16-20 տարեկան աղջկա և մեկ այլ մարդու (հնարավոր է ՝ տղամարդ) կմախքներ, որը մահացել է 50 տարեկանից բարձր տարիքում: Հայտնաբերվել է նաև վեց կավե անոթ, ուլունքներ, դաշույններ և բրոնզե նետերի չորս սայր:
«Գիտնականները կմախքների վրա հայտնաբերել են վնասվածքների հետքեր, որոնք ապացուցում են, որ կանայք մասնակցել են մարտերի։ Մեկը գագաթային ոսկրի վնասվածք է ունեցել, որը կյանքի օրոք բուժվել է։ Կողոսկրերի մոտ նետ է եղել, հավանաբար հենց դրանով են սպանել նրան։ Երկրորդ կինը նույնպես գանգի կոտրվածք է ունեցել ու կյանքի ընթացքում ստորին ծնոտի վնասվածք է ստացել։ Նրա սրունքի ոսկրի վրա հայտնաբերվել են նետի հետքեր, որի սայրն, ամենայն հավանականությամբ, մտել է ոտքը, երբ կինը ձիու վրա է եղել»,- հավելում է կայքը։
Հետազոտողները նշել են, որ բոլոր երեք մարդկանց աճյունների վնասվածքների տեսակն ու դրանց տեղայնացումը վկայում են, որ կանայք կռվել են զինված թշնամիների դեմ։ Երկուսին էլ թաղել են իրենց անձնական զենքով՝ նետերով ու դաշույնով։
Հայաստանում կին զինվորների շիրիմներ շատ հազվադեպ են հանդիպում։ Հնագետները կարծում են, որ նրանց կարելի է պրոֆեսիոնալ մարտիկների առանձին խմբի դասել` հեծյալ նետաձիգներ։
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...