Արդյոք Թրամփն ու Պուտինը բանակցություններում անդրադառնալու են հայ-ադրբեջանական հարաբերություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+27.09 oC

Արդյոք Թրամփն ու Պուտինը բանակցություններում անդրադառնալու են հայ-ադրբեջանական հարաբերություններին

10:23 15.08.2025

Օգոստոսի 15-ին, կայանալու է Ռուսաստանի ու Միացյալ նահանգների նախագահների հանդիպումը, որն արդեն պատմական են համարում: Դոնալդ Թրամփը փորձելու է համոզել Վլադիմիր Պուտինին դադարեցնել Ուրրաինայի հետ պատերազմը:  Հայտնի՞ են մանրամասները օրակարգի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Որոշ բաներ արդեն հայտնի են: Գիտենք, որ հանդիպումը տեղի է ունենալու Ալյասկայի Անկորիս քաղաքում գտնվող «Ռիչարդսոն» ամերիկյան ռազմաբազայի տարածքում: Սա լինելու է վերջին 4 տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին դեմառդեմ հանդիպումը: Վերջին անգամ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպել է 2021թ.-ի հունիսին: Սա լինելու է Ռուսաստանի առաջնորդի առաջին  այցը Ալյասկա՝ ողջ պատմության ընթացքում, այն դեպքում, երբ գիտենք, որ Ալյասկան ժամանակին պատկանում էր Ռուսաստանին և 1867-ին ռուսները վաճառել էին ամերիկացիներին  ընդամենը 7.200.000 դոլարով:

Հանդիպումը Ալյասկայում կսկսվի, երբ Երևանում կլինի 23:20: Նախ նախագահները դեմառդեմ հանդիպում կունենան, իհարկե, թարգմանիչների օգնությամբ, այնուհետ աշխատանքային նախաճաշի ընթացքում կշարունակվեն բանակցությունները, որոնց կհետևեն ընդլայնված կազմով բանակցությունները՝ 5+5 սկզբունքով: Եվ այստեղ արժե ուշադրություն դարձնել, թե ովքեր են ուղեկցելու նախագահներին և մասնակցելու նրանց բանակցություններին. գիտեմ ռուսական կողմի պատվիրակության կազմը՝ արտգործնախարար, պաշտպանության նախարար, ֆինանսների նախարար և ուղիղ ներդրումների հիմնադրամի տնօրեն: Այս վերջին երկուսի ներկայությունը, կարծում եմ, արժե ուշադրություն դարձնել: Նրանց ներկայությունից կարող ենք ակնկալել, թե նաև ինչի մասին է լինելու զրույցը այդ բանակցությունների ընթացքում: Այսինքն՝ նաև տեղեկատվական արտահոսքերն են թույլ տալիս ենթադրել, որ խոսքը ֆինանսների, ներդրումների մասին է լինելու»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Որքանո՞վ է հավանական, որ համաձայնության հասնեն Ուկրաինայում խաղաղության թենայի շուրջ: Ինչպե՞ս կարող է այս հանդիպումը ազդել մեր վրա:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 15.08.2025

SHANTNEWS

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

11:45 15.08.2025

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

11:33 15.08.2025

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք  հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...

2025 թվականին Գեղարքունիքի մարզում նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում

11:20 15.08.2025

2025 թվականին Գեղարքունիքի մարզում նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում

2025 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում։ Հիմնանորոգվում են ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ։ Եվս մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվում են ընդհանուր երկարությամբ մոտ 72կմ ճանապարհահատվածներ։ Գեղարքունիքի մարզում 2025 թվականին նախատեսված […] ...

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

11:08 15.08.2025

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է։ Այս մասին հայտնել է Կարապետյանի պաշտպանական թիմը։ Սամվել Կարապետյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու նրա կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ։ Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Սամվել Կարապետյանը չի […] ...

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն զարգացնել կառուցողական երկկողմ համագործակցությունը

10:58 15.08.2025

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն զարգացնել կառուցողական երկկողմ համագործակցությունը

Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է երկու երկրների միջև առանձնահատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը: «Մենք կարևորում ենք Հնդկաստանի հետ մեր հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համապարփակ կերպով ընդլայնել կառուցողական երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Սա լիովին […] ...

BACK_TO_TOP