Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

10:40 23.12.2021

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Թագուհի Ղազարյանը, Տիգրան Աբրահամյանը եւ Նարեկ Բաբայանը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ-հնդկական հարաբերությունների պատմական հարուստ անցյալը միջպետական կապերի ընդլայնման լավագույն հիմքն է: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը կարեւորել է դեսպանի գործուն մասնակցությունը եւ արդյունավետ աշխատանքը:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 29 տարիների ընթացքում Հայաստանին եւ Հնդկաստանին հաջողվել է պատմական խոր արմատներ ունեցող բարեկամական կապերը վերածել միջպետական ջերմ եւ գործընկերային հարաբերությունների»,-ընդգծել է Հակոբ Արշակյանը: Միջխորհրդարանական փոխգործակցության շրջանակում նա առանձնակի շեշտել է բարեկամական խմբերի դերակատարությունը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանում գերեվարված անձանց շուտափույթ վերադարձի կարեւորությանը եւ այդ պետության կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելուն: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ մեր երկիրն այս առումով գնահատում է Հնդկաստանի հավասարակշիռ հայտարարությունները եւ դերակատարումը միջազգային ասպարեզում: Հակոբ Արշակյանը շեշտել է, որ Հայաստանը Ջամմուի ու Քաշմիրի հարցում վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին եւ հույս հայտնել, որ խնդիրը խաղաղ հանգուցալուծում կստանա:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը փոխշահավետ համագործակցում է բարեկամ Հնդկաստանի հետ տարբեր ոլորտներում: Որպես գոհացուցիչ փաստ՝ նա նշել է, որ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 20 անգամ աճել են արտահանման ծավալները դեպի Հնդկաստան՝ կազմելով 73,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ առեւտրաշրջանառությունը երկու երկրների միջեւ աճել է շուրջ 2,7 անգամ:

Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը՝ Հակոբ Արշակյանն առանձնացրել է Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի գործունեությունը:

Զբոսաշրջության եւ գործարարության զարգացման ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու տեսանկյունից կարեւորվել է երկու երկրների միջեւ ուղիղ ավիացիոն չվերթների իրագործումը: Անդրադարձ է եղել նաեւ կրթության բնագավառում ուսանողների փոխանակման ծրագրերին, մասնավորապես նշվել է, որ Հայաստանում կրթություն է ստանում ավելի քան 3000 հնդիկ ուսանող: Ընդգծվել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կարեւորությունը եւ դրա միջազգային նշանակությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանք տանել Հայաստանի եւ Հնդկաստանի խորհրդարանների միջեւ 2005 թվականի Համագործակցության հուշագրի վերանայման եւ ընդլայնման ուղղությամբ:

Դեսպանը եւս կարեւորել է հայ-հնդկական հարաբերությունների խորացումը եւ նշել, որ առաջիկայում Հնդկաստանի խորհրդարանում եւս կձեւավորվի բարեկամական խումբը: Միջխորհրդարանական կապերի խորացման հարցում նա անհրաժեշտ է համարել բարեկամական խմբերի փոխայցերը: Կիշան Դան Դեվալը կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Բարեկամական խմբի անդամները եւս նշել են, որ պատրաստ են ջանքեր ներդնել փոխշահավետ ծրագրեր իրագործելու հարցում:

Քննարկվել են երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունները, ընդգծվել է տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաեւ կրթության բնագավառում ուսանողների փոխանակման մի շարք այլ ծրագրերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

16:24 22.07.2025

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» հանրային արշավ՝ ուղղված մեծահասակների ոչ ֆորմալ կրթությանը հասանելիությանը: Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր բնակավայրերում հիմնվում են մեծահասակաների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) կենտրոններ՝ մրցույթներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով: «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալի» աջակցությամբ տեղի է ունեցել «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» […] ...

Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ Պերկովիչ

16:11 22.07.2025

Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ Պերկովիչ

Պրեմիեր լիգայի հաղթող «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորառինսոնը խոսել են հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի մասին: «Մենք մեծ մարտահրավեր ունենք մեր առջև։ Խաղադաշտում կանենք առավելագունը, որպեսզի լինենք մրցակցային և լավ արդյունք գրանցենք։ Շատ ոգևորված ենք այստեղ լինելու համար, և ես հույս ունեմ, որ մեր երկրպագուների […] ...

Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են․ Բայրամով

16:00 22.07.2025

Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Հայաստանի հետ կայուն խաղաղության իրական հնարավորությունների առկայությունը։ Աս մասին նա խոսել է Թբիլիսիում իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել հետհակամարտային շրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են, բայց կարևոր է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ցավոք, […] ...

Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել է

15:50 22.07.2025

Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել է

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից  երկու հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկին ոստիկանները հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի  հետ զրույցում լուրը հաստատեցին ՆԳՆ մամուլի բաժնից: «Հուլիսի 21-ին՝ ժամը 01.20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ […] ...

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ռոդրիին

15:41 22.07.2025

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ռոդրիին

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով, հաղորդում է AS-ը։ Ծնկի վնասվածքի պատճառով 9 ամիս բաց թողած իսպանացին անցած մրցաշրջանի վերջնամասում վերադարձել է խաղադաշտ և վերականգնում է նախկին մարզավիճակը։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Կողմերը համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ չեն վարում։ Անգլիական ակումբը Ռոդրիի […] ...

Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին

15:30 22.07.2025

Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին

Մինչ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին խոսելը, դեռ շատ աշխատանք կա անելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախ, մեծ աշխատանք պետք է կատարվի, նախքան մենք կարողանանք կոնկրետ խոսել բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումների հնարավորության մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

BACK_TO_TOP