Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+33.09 oC

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին

08:25 22.07.2025

Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին «անհրաժեշտության դեպքում», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խոսել է նախորդ հարձակումից հետո լուրջ վնասների մասին։

«Վնասները շատ լուրջ են, միջուկային օբյեկտները ոչնչացված են, և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», – գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ում։

Ավելի վաղ Արաղչին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ երկրում ուրանի հարստացում ներկայումս չի իրականացվում, քանի որ ամերիկյան հարվածները «լուրջ վնաս» են հասցրել։ Սակայն, նրա խոսքով, Թեհրանը մտադիր չէ հրաժարվել հարստացումից և դա համարում է ազգային հպարտության հարց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» և այլ ակումբներ առաջարկում են Ակումբային ԱԱ-ն անցկացնել երկու տարին մեկ

14:00 22.07.2025

«Ռեալը» և այլ ակումբներ առաջարկում են Ակումբային ԱԱ-ն անցկացնել երկու տարին մեկ

«Ռեալը» և մի շարք եվրոպական ու հարավամերիկյան ակումբներ ցանկանում են, որ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվի երկու տարին մեկ։ ՖԻՖԱ-ն, սակայն, այս գաղափարը համարում է «անհնարին»։ Հաջորդ մրցաշարը կարող է կայանալ Կատարում՝ 2029 թվականին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի՝ մի քանի առաջատար ակումբներ կողմ են մրցաշարը ավելի հաճախ կազմակերպելուն՝ նպատակ ունենալով մեծացնել եկամուտները։ Թեև […] ...

Բայամովը և Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

13:53 22.07.2025

Բայամովը և Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին ընդլայնված կազմով բանակցություններ են վարել, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը, տարածաշրջանային կապերը, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Նախատեսված են […] ...

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից

13:30 22.07.2025

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է ռուսական «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի նոր գործադիր տնօրեն է դարձել Թարխան Ջաբրաիլովը, ով 2025 թվականի հունվարից «Կռիլյա Սովետովի» տնօրենների խորհրդի անդամ էր։ ...

Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցին

13:20 22.07.2025

Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցին

Թուրքիայում Ուկրաինայի հարցով առաջնորդների մակարդակով հանդիպման կոնկրետ ամսաթվեր չկան, սակայն Անկարայի առաջարկը մնում է ուժի մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմից։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել էր Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Թուրքիայում՝ հակամարտության վերջնական կարգավորման և հրադադարի համաձայնագրի ստորագրման համար։ «Ոչ, կոնկրետ ժամկետներ չկան։ Սա առաջարկ է, […] ...

Հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար

13:12 22.07.2025

Հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար

Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 22-ին՝ ժամը 09։00-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի, Առինջ բնակավայրի Բ թաղամասի (ամբողջությամբ), Վերին Պտղնի բնակավայրի (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»: ...

Վրաստանն արտաքսել է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

13:09 22.07.2025

Վրաստանն արտաքսել է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 25 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների։ Այս մասին հաղորդվում է դեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվում է մուտք […] ...

BACK_TO_TOP