Չինաստանը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ դրական դեր խաղալու Իրանի հարցի լուծման գործում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+34.09 oC

Չինաստանը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ դրական դեր խաղալու Իրանի հարցի լուծման գործում

09:20 22.07.2025

Չինաստանը աջակցում է Իրանի՝ միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքին և պատրաստ է նպաստել իրանական միջուկային խնդրի կարգավորմանը, հայտարարել է Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսյուն։

«Անհրաժեշտ է շարունակել Իրանի միջուկային խնդրի լուծումը քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Անհրաժեշտ է երաշխավորել իրանական կողմի իրավունքը՝ խաղաղ նպատակներով օգտագործելու միջուկային էներգիան։ Չինաստանը պատրաստ է շարունակել դրական և կառուցողական դեր խաղալ այս հարցում», – Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքը մեջբերում է Մա Չժաոսուի խոսքերը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական և անվտանգության վարչության ղեկավար Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ հուլիսի 21-ին հեռախոսազրույցից հետո։

Ինչպես նշել է Չինաստանի փոխարտգործնախարարը, բոլոր շահագրգիռ կողմերը պետք է հնարավորինս շուտ վերսկսեն երկխոսությունն ու բանակցությունները՝ իրավիճակի սրումը կանխելու համար: Մա Չժաոսյուն և Մոնդոլոնին համաձայնել են սերտ շփումներ պահպանել համապատասխան հարցերի շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 22.07.2025

SHANTNEWS

Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

14:55 22.07.2025

Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 22-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...

Սպիտակ քաղաքում կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը

14:43 22.07.2025

Սպիտակ քաղաքում կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, առաստաղը ապահով չի եղել, չի […] ...

Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնել

14:31 22.07.2025

Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնել

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը գնել է Բեթմոբիլ («Բեթմեն» ֆիլմից ավտոմեքենայի կրկնօրինակ)՝ վճարելով 1,5 միլիոն դոլար, հաղորդում է Marca-ն։ Սուպերմեքենան չի կարելի օգտագործել սովորական երթևեկության ճանապարհներին։ Բեթմոբիլի շարժիչը գրանցված ու արտոնագրված չէ, չունի հայելիներ և չի համապատասխանում անվտանգության պահանջներին։ Նեյմարը Բեթմոբիլը գնել է բրազիլացի դիզայներ Ադեմար Կաբրալից։ Մեքենան մինչև վերջերս ցուցադրվել է Սան Պաուլուի Երազանքի ավտոմեքենաների […] ...

Պեսկովը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին

14:20 22.07.2025

Պեսկովը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին

Ուկրաինական հակամարտության շուրջ տարաձայնությունները չպետք է խաթարեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ հարաբերությունները։ Այսպիսի հույս է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։ «Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման մասին Ուկրաինայի հարցում։ Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենց սկզբից զբաղեցրել է այս դիրքորոշումը։ Հենց սկզբից մենք համաձայն չէինք դրա […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 22-ի 08։00 դրությամբ

14:08 22.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 22-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 19.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP