Ռուսական կողմի հետ ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Ռուսական կողմի հետ ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ծրագիր

10:44 23.12.2021

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարի տեղակալ Սերգեյ Անոպրիենկոն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ծրագիր են ստորագրել
Նախօրեին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։

Նիստի շրջանակներում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրքություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նիստի շրջանակներում ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ 2022-2027 թվականների ծրագիրը, 2022-2023 թվականների համար շրջակա միջավայրի պահպանության ոլորտի համագործակցության ծրագիրը և 2022-2023 թվականներին սպորտի ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ սպորտի նախարարության միջև փոխըմռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը։

Ծրագիր շրջանակում նախատեսվում է՝
✅ Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում օրենսդրական և նորմատիվա-իրավական հենքի զարգացում,
✅ Էկոլոգիական հսկողության կազմակերպման և իրականացման ոլորտի օրենսդրության կիրառման գծով մասնագետների պատրաստում և բնապահպանական իրազեկում,
✅ Կենսաբազմազանության պահպանություն, բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացում և անտառվերականգնման և անտառկառավարման համակարգի կատարելագործում։
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է․
✅ Ձևավորել շարժական և անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների գույքագրման կատարելագործված նորմատիվամեթոդական բազա,
✅ Մասնագետների որակավորման բարձրացում,
Նորմատիվաիրավական հենքի կատարելագործման ուղղությամբ առաջարկների մշակում,
✅ Նորմատիվաիրավական հենքի կատարելագործում,
✅ Միջգերատեսչական համագործակցության ամրապնդում և մասնագետների որակավորման բարձրացում,
✅ Կողմ երկրների՝ ԲՀՊՏ կառավարման և նախագծման ոլորտի օրենսդրության կատարելագործում,
✅ Կովկասյան անզնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնում և պահպանություն,
✅ Հայաստանում առաջավորասիական ընձառյուծի վերականգնում և պահպանություն (Panthera pardus (Linnaeus, 1758), P. p. Ciscaucasica ենթատեսակ),
✅ Բեզոարյան այծի մայրական կազմի ձևավորում բազմացման «Հյուսիսային Օսեթիա» պետական փորձարարական որսորդական տնտեսությունում, դրանց բազմացում և վերականգնում,
✅ Հազվագյուտ և անհետազող կենդանական տեսակների վերականգնում և պահպանություն,
✅ Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզի մշակում ,
✅ Կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացում (Կողմերի համաձայնությամբ),
✅ Հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող միգրացվող թռչունների պոպուլյացիայի կայունացում,
✅ Վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների հսկողության համակարգի կատարելագործում, ինչպես նաև առգրավված և բռնագրավված նմուշների վերաբերյալ որոշումների կայացման համակարգի բարելավում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

17:03 22.07.2025

Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

Հունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել: «Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը: Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին […] ...

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

16:50 22.07.2025

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

Միացյալ Նահանգները դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2027 թվականին, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «ՅՈՒՆԵՍԿՕ- ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգներն արդեն տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանը այս մասին: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը «չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»: ...

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

16:37 22.07.2025

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

Հուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

16:24 22.07.2025

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» հանրային արշավ՝ ուղղված մեծահասակների ոչ ֆորմալ կրթությանը հասանելիությանը: Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր բնակավայրերում հիմնվում են մեծահասակաների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) կենտրոններ՝ մրցույթներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով: «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալի» աջակցությամբ տեղի է ունեցել «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» […] ...

Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ Պերկովիչ

16:11 22.07.2025

Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ Պերկովիչ

Պրեմիեր լիգայի հաղթող «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորառինսոնը խոսել են հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի մասին: «Մենք մեծ մարտահրավեր ունենք մեր առջև։ Խաղադաշտում կանենք առավելագունը, որպեսզի լինենք մրցակցային և լավ արդյունք գրանցենք։ Շատ ոգևորված ենք այստեղ լինելու համար, և ես հույս ունեմ, որ մեր երկրպագուների […] ...

Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են․ Բայրամով

16:00 22.07.2025

Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Հայաստանի հետ կայուն խաղաղության իրական հնարավորությունների առկայությունը։ Աս մասին նա խոսել է Թբիլիսիում իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել հետհակամարտային շրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են, բայց կարևոր է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ցավոք, […] ...

BACK_TO_TOP