ԿԳՄՍ փոխնախարարն ամփոփել է ժամանակակից արվեստի ոլորտում իրականացված ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

ԿԳՄՍ փոխնախարարն ամփոփել է ժամանակակից արվեստի ոլորտում իրականացված ծրագրերը

11:18 23.12.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը տարեվերջյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև երաժշտարվեստի ոլորտին, կրթամշակութային, հոբելյանական, ներառական ծրագրերին, որոնք իրականացվել են նախարարության աջակցությամբ:

«Երաժշտարվեստի ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնցից ուզում եմ առանձնացնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ «Բեթհովենի սիմֆոնիաների» ձայնագրությունը, որն արվել է ամենադժվար օրերին, և, կարծեք, դա մեզ համար կամքի ու ոգու ամրապնդման մի արարողություն էր: Աջակցություններ են եղել նաև կերպարվեստի, պարի ոլորտներին: Այս համատեքստում պետք է նշեմ «SUMMEET» ժամանակակից պարի փառատոնի կարևորությունը, որը լայն արձագանք է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս»,- ասել է նախարարի տեղակալը:

Կրթամշակութային ծրագրեր

«Ես կարծում եմ, որ մշակույթի և կրթական քաղաքականության համադրման գործում մենք հաջողել ենք առավելագույնս, որովհետև մենք շատ հաճախ խոսում ենք մշակութային շուկայի փոքրության մասին, կրթված հանդիսատեսի բացակայության մասին, բայց եթե մենք հենց դպրոցական տարիքից չձևավորենք այն գիտակցությունը, որ մշակույթը լուրջ երևույթ է, որ մշակույթով զբաղվելը լուրջ մասնագիտություն է, և եթե չբարձրացնենք մշակութային գործչի հանրային ճանաչելիությունն ու վարկանիշը, մենք չենք կարող լուծել մեր առջև դրված խնդիրները»,- ասել է Արա Խզմալյանը և ներկայացրել մշակութային շուկայի հիմքերի ձևավորմանն ուղղված այն ծրագրերը, որոնք իրականացվել են 2021 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Ըստ այդմ՝ հանրակրթական դպրոցների 60 աշակերտ մասնակցել է «Դասարան+Դասական» ծրագրին, իսկ 2022 թվականին նախատեսվում է ծրագրում ընդգրկել շուրջ 70 աշակերտի:

«Քո արվեստը՝ դպրոցում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել արվեստագետների և դպրոցականների 30 հանդիպում Երևանում և ՀՀ մարզերում։ Հանդիպումներին մասնակցել են 600 դպրոցի շուրջ 2500 աշակերտ և մանկավարժ։ 2022 թվականին այն ընդլայնվել է, և շուրջ 4000 աշակերտ հնարավորություն կունենա մասնակցելու ծրագրին:

Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների փոխգործակցության՝ «Քույր դպրոցներ» կրթական նպատակային ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցել է 400 սովորող և ուսուցիչ, իսկ 2022 թվականին ծրագիրը կընդլայնվի՝ ընդգրկելով 60-65 ուսումնական հաստատություն:

«Զարդագիր» ծրագրի շրջանակում կազմակերպվել են հայկական մանրանկարչության վարպետաց դասեր, որոնք բաղկացած են 3 մասից՝ հաղորդման դիտում, քննարկում մասնագետի հետ, գործնական հատված։ Վարպետաց դասն անցկացվել է Գորիս, Կապան քաղաքներում և Արցախի Վանք գյուղում: Ծրագրին մասնակցել են 700 երեխա: Նկարահանվել է «Զարդագիր» հաղորդաշարը, որը հեռարձակվել է «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով։

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Արվեստասերունդ» նախագիծը մեկնարկել է 2021 թվականի հունիսի 1-ին և շարունակվել մինչև սեպտեմբերի 30-ը: Կինոմիության մեծ դահլիճում և գործնական աշխատանքների մեծ սրահում իրականացվել է «Անիմացիոն» և «Կինոնկարչության» 32 աշխատարան, որին մասնակցել են հանրակրթական և արվեստի 42 դպրոցների 148 դպրոցականներ:

ՀՀ 6 մարզերի 32 համայնքներում գործում են 21 «Արար» կենտրոններ։ Տեղաբնակ 16 մասնագետներ դասավանդում են ավանդական երգ ու պար, կերպարվեստ, մանրանկարչություն, գորգագործություն ու կարպետագործություն, խեցեգործություն, քարի և փայտի գեղարվեստական մշակում, խաչքարագործություն։ Դասընթացներում ներգրավված են 650-700 աշակերտներ:

Տաղանդի զարգացման «Մեկնարկ» նպատակային ծրագրի պատանիները մասնակցել են 18 առցանց երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակների, ինչպես նաև վարպետության դասեր ստացել աշխարհի լավագույն մասնագետներից։

Գեղագիտության ազգային կենտրոնը պետական աջակցությամբ Մեղրիում իրականացրել է լուսանկարչության, վավերագրական կինոյի, գրաֆիկական դիզայնի, ճարտարապետության, գեղարվեստական տպագրության և գրական աշխատանքի վարպետության դասեր:

Անկախության շրջանում առաջին անգամ տպագրվել է «Արվեստի պատմություն Կերպարվեստ Գիրք I» ուսումնական ձեռնարկը: 2022 թ. նախատեսվում է հրատարակել «Արվեստի պատմություն Կերպարվեստ Գիրք II», ինչպես նաև Հասմիկ Մարկոսյանի «Արվեստի պատմություն Պարարվեստ Գիրք I» ուսումնական ձեռնարկները: Հրատարակված գրականությունն անվճար տրամադրվել է Հայաստանի Հանրապետությունում գործող երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներին:

«Դպրոցական բաժանորդային համակարգի իրականացման» ծրագրի շրջանակում 2021 թ. առաջին կիսամյակում ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտները համակարգի միջոցով հնարավորություն են ունեցել անվճար այցելելու երեք մշակութային կազմակերպություններ՝ թանգարաններ, թատրոններ, համերգային կազմակերպություններ:

Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի կողմից իրականացվող կրթական լավագույն և գրավիչ ծրագրերից մեկը՝ «Դաս Ա»-ն, կլինի շարունակական, և 2022 թվականին կիրականացվի նաև «Դասարվեստ» ծրագիրը:

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն»

Արա Խզմալյանի դիտարկմամբ՝ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագիրը կրող ծրագիրը մեծ կարևորության նախագիծ է, որի շրջանակում հանրապետության լավագույն մշակութային իրադարձությունները «գնում են» մարզեր և սահմանամերձ համայնքներ: Այս համատեքստում նախարարի տեղակալն արձանագրել է Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի այցը Սյունիք և Արցախ մայիսին իրականացված «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնի շրջանակում:

Նշենք, որ փառատոնին մասնակցում էին Սյունիքի ու Արցախի 17 երգչախմբեր: Պատանիների մասնակցությամբ Գանձասար վանական համալիրում տեղի է ունեցել պատարագ, իսկ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում և Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կայացել են հոգևոր համերգներ: Եզրափակիչ համերգները կայացան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում և Կապանի մշակույթի կենտրոնում: «Երգով ու սիրով» փառատոնին մասնակցեց ընդհանուր թվով 350 երեխա:

«Ծրագրի շրջանակում Երգի պետական թատրոնը հյուրախաղերով ելույթ է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս քաղաքներում, ՀՀ Տավուշի մարզ Բերդավան, Բերդ քաղաքներում, Ազատամուտ գյուղում, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի, Կապան քաղաքներում և Դարբաս գյուղում: Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Վահագն Հայրապետյան» տրիոն Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին նվիրված համերգներով հանդես են եկել Գորիս ու Կապան քաղաքներում: Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հանդես է եկել Բերդ, Ճամբարակ, Վարդենիս, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում, նոյեմբերին էլ՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի քաղաքներում»,- տեղեկացրել է փոխնախարարը և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ հավելելով՝ 2022 թվականին ծրագիրը լինելու է շարունակական:

Ներառական ծրագրեր

Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ ժամանակակից արվեստի և մշակութային կրթության ոլորտներում նախարարության աջակցությամբ 2021 թվականին իրականացվել է ներառական 6 նախագիծ. «Կինոդպրոց՝ առանց սահմանների»՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ծրագիրը, «Կողք կողքի» ներառական երաժշտական արտ փառատոնը, «Ձեռք ձեռքի տված» ծրագիրը, «Միասին» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսը, «Նավարկություն» ժամանակակից արվեստի կրթական, ներառական նախագիծը, «1080 ժամ» ցուցահանդեսը: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի ներառական ծրագրերին մասնակցել է հաշմանդամություն ունեցող շուրջ 450 անձ։ Գեղագիտության ազգային կենտրոնում 2021 թ. դեկտեմբերի 1-ից մեկնարկել են ուսումնական դասընթացներ: «Կողք կողքի» ներառական հանրապետական փառատոնը ընդլայնվել է, և 2022 թ. այն կիրականացվի միջազգային ձևաչափով:

«Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել ներառականության հարթակ և այստեղ կենտրոնացնել ներառական մշակութային նախագծերը գոնե ժամանակակից արվեստի ոլորտում»,- նշել է փոխնախարարը և տեղեկացրել, որ «Գեղագիտության ազգային կենտրոնը» լրջագույն աշխատանք է կատարում ներառական մշակութային կրթական ոլորտում:

Հոբելյաններ

Հոբելյանական ծրագրերի համատեքստում Արա Խզմալյանն անդրադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա և Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ օրացույցում»։

«Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, Միացյալ Թագավորությունում, Ավստրիայում, Ռուսաստանում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ թողարկվել է կոմպոզիտորի ստեղծագործությունների ձայնասկավառակը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած միջոցառմամբ մեծ շուքով նշվել է Անրի Վերնոյի 100-ամյակը. Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ այն կրկնվել է նաև Երևանում։ Վերնոյի հոբելյանին էր նվիրված նաև կինոժառանգության պահպանման խնդիրների վերաբերյալ միջազգային համաժողովը։ Տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակների կապակցությամբ։ Տեղի է ունեցել Միքայել Թարիվերդիևի հոբելյանին նվիրված համերգ, որին ներկա էր նաև կոմպոզիտորի այրին:

Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակներին ընդառաջ՝ 2020-ից մեկնարկել են օդափոխության համակարգի ամբողջական վերափոխման, արդիականացման աշխատանքները, որոնց համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 1 մլրդ դրամ։ Պետական աջակցությամբ ամբողջությամբ թարմացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի կայքը»,- նշել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և տեղեկացրել, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ պատկերասրահի բուն հոբելյանական միջոցառումը կկայանա 2022 թվականին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ Պերկովիչ

16:11 22.07.2025

Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ Պերկովիչ

Պրեմիեր լիգայի հաղթող «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորառինսոնը խոսել են հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի մասին: «Մենք մեծ մարտահրավեր ունենք մեր առջև։ Խաղադաշտում կանենք առավելագունը, որպեսզի լինենք մրցակցային և լավ արդյունք գրանցենք։ Շատ ոգևորված ենք այստեղ լինելու համար, և ես հույս ունեմ, որ մեր երկրպագուների […] ...

Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են․ Բայրամով

16:00 22.07.2025

Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Հայաստանի հետ կայուն խաղաղության իրական հնարավորությունների առկայությունը։ Աս մասին նա խոսել է Թբիլիսիում իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել հետհակամարտային շրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են, բայց կարևոր է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ցավոք, […] ...

Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել է

15:50 22.07.2025

Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել է

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից  երկու հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկին ոստիկանները հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի  հետ զրույցում լուրը հաստատեցին ՆԳՆ մամուլի բաժնից: «Հուլիսի 21-ին՝ ժամը 01.20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ […] ...

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ռոդրիին

15:41 22.07.2025

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ռոդրիին

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով, հաղորդում է AS-ը։ Ծնկի վնասվածքի պատճառով 9 ամիս բաց թողած իսպանացին անցած մրցաշրջանի վերջնամասում վերադարձել է խաղադաշտ և վերականգնում է նախկին մարզավիճակը։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Կողմերը համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ չեն վարում։ Անգլիական ակումբը Ռոդրիի […] ...

Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին

15:30 22.07.2025

Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին

Մինչ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին խոսելը, դեռ շատ աշխատանք կա անելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախ, մեծ աշխատանք պետք է կատարվի, նախքան մենք կարողանանք կոնկրետ խոսել բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումների հնարավորության մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

15:17 22.07.2025

Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, որ Վաշինգտոնը դուրս կգա ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ), հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։ «Նախագահ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Դա կազմակերպություն է, որն աջակցում է վիճահարույց, պառակտող մշակութային և սոցիալական գաղափարներին, որոնք լիովին հակասում են այն առողջ բանականության քաղաքականությանը, […] ...

BACK_TO_TOP