20:33 23.12.2021
Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կարգի փոփոխությունները լիցենզավորված տեխզննման կայաններում աշխատանքային ծանրաբեռնվածություն են ստեղծել։ Շիրակի մարզում կա ընդամենը երկու տեխզննման կայան։ Մեքենաները զննության ենթարկելու և համապատասխան փաստաթուղթ ստանալու համար վարորդները ժամերով, երբեմն նաև օրերով հերթերում են սպասում , շատերը գիշերում են մեքենաներում։
Գյումրիի տեխզննման կայանում տեղ չկա, վարորդները ստիպված հասնում են Արթիկ, որտեղ ևս պատկերը գրեթե նույնն է՝ մի քանի տասնյակ մետրեր ձգվող հերթեր են: Մարզի տարբեր բնակավայրերից վարորդները գիշերով են գալիս, որ գոնե առավոտյան իրենց հերթ հասնի։
Տեխզննման կայան հասնելն ու ֆիզիկապես ներկա գտնվելը, սակայն, դեռ ավտոմեքենան զննության ենթարկելու երաշխիք չէ: Նախ պետք է գտնել տարածքում վարորդներին հերթագրող ցուցակի պատասխանատուին ու պարզել, թե ով է վերջինը։ Բայց ցուցակն էլ մեկի ձեռքին չէ, ով շուտ հասավ իր տվյալներն է գրանցում։
«Հերթերը դարձել են անկառավարելի, մարդիկ ամբողջ երկու օր կորցնում է, որպեսզի կարողանան տեխզննում անցնեն, բայց մենք ի վիճակի չենք նման քանակության մեքենաներ սպասարկելու, մեր հնարավորությունը մինչև 80 մեքենա է աշխատանքային ժամերի ընթացքում՝ 9-ից մինչև 6-ը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Արթիկի տեխնիկական զննության կայանի պետ Յուրա Սահակյանը։
Կայանը ստիպված անցել է շուրջօրյա աշխատանքի։ Հերթերը չեն պակասում, իսկ կայանի սպասարկման հնարավորությունները փոքր են: Խնդիրն առաջացել է դեռ տարիներ առաջ, երբ լիցենզավորման գործընթացի ժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանում առկա ավտոմեքենաների թիվը, կայանին մեկ հոսքագիծ շահագործելու թույլտվություն է տրվել, որից հետո 9 տարի տեխզննման գործընթացը կայաններում դադարեցվեց ու տրվեց բանկային կազմակերպություններին: Ավտոմեքենաների թիվն էլ կտրուկ աճել է։ Միայն մեկ ամսում Արթիկի կայանը սպասարկել է ավելի քան 4 հազար մեքենա։
Տեխնիկական զննության ընթացքում ստուգվում են ավտոմեքենաների ղեկային, արգելակման համակարգերը, լուսարձակները, անիվներում առկա արգելակման ուժի մեծությունը: Համակարգը միացված է ընդհանուր էլեկտրոնային ցանցին, որի միջոցով էլ արձանագրվում են մեքենայի անսարքություններն ու թերությունները։
«Մեքենան տեխզզնություն անցնելուց հետո թերություններ հայտնաբերելու դեպքում արատորոշման քարտի վրա սև կետերով նշումներ է համակարգը կատարում, թերությունները վարորդը պարտավոր է 20 օրվա ընթացքում վերացնել և կրկին գալ կայան ստուգման։ Այդ ընթացքում եթե վարորդը շահագործի մեքենան, պետավտոտեսուչը կարող է տուգանել նրան»,-նշել է տեխզննման կայանի պետը։
Տրված կտրոնը կոչվում է արատորոշման քարտ, փոխարինում է նախկինում բանկերի տրամադրած տեխզննման կտրոններին։ Թերությունների նշումներով արատորոշման քարտերը համարվում են անվավեր, 20 օրվա ընթացքում վարորդները պետք է հասցնեն վերացնել մեքենայի անսարքություններն ու կրկին ներկայանան տեխզննման կայան, որի համար կրկնակի վճարելու կարիք չկա:
Իսկ 2022-ի փետրվարի 16-ից արդեն պարտադիր կդառնա նաև գազաբալոնների ճնշափորձարկման ու գազաբալոնային համակարգով մեքենան շահագործելու արտոնագիր ներկայացնելու պահանջը: Պարտադիր կդառնա նաև գազով շահագործվող մեքենաների տվյալները ընդհանուր շտեմարան մուտքագրելը:
Առանց համապատասխան փաստաթղթերի ավտոմեքենաների սպասարկումը գազալցակայաններում արգելվելու է, հակառակ պարագայում կենթարկվեն վարչական տույժերի ու անգամ կդադարեցվի լցակայանների շահագործումը:
Ինչպես տեխզննման կայանների դեպքում, գազաբալոնները ճնշափորձակման ենթարկող լիցենզավորված կազմակերպությունները նույնպես մարզում քիչ են, հետևաբար սպասելի է, որ նույն հերթերն են լինելու նաև փետրվարից սկսած։ Գազաբալոնների ստուգաչափման ու համակարգերի փորձարկման գործընթացը տևում է առնվազն 3-4 ժամ:
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...
14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն էԱյսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...
14:48 04.07.2025
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...
14:40 04.07.2025
«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնիցԵրևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...
14:33 04.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամՈւկրաինան չի միանա Եվրամիությանը, Բրյուսելը չի կարողանա շրջանցել Հունգարիայի դիրքորոշումը այս հարցում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպական հանձնաժողովը սխալվում է, երբ կարծում է, որ կարևոր որոշումը, որը վճռում է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը, կարող է կայացվել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Նրանք սխալվում են այդ հարցում։ Ուկրաինայի անդամակցությունը տեղի չի ունենա։ Հունգարիան այժմ կասեցրել […] ...