18:26 13.02.2018
«Ովքե՞ր են ներգրավված ծառահատման կոռուպցիոն սխեմաների մեջ» թեմայով քննարկման ժամանակ բնապահպանների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի միջև բանավեճ է ծագել այն հարցի շուրջ, թե ովքեր են ծառահատումների մեծ մասի կատարողը: Բնապահպան Սիլվա Ադամյանի այն նկատառմանը, թե հաստատ գյուղացին չէ, որ ձմռանը տաքանալու համար փայտ է տանում, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն արձագանքել է։
«Բոլոր հետազոտություններն ասել են՝ մոտավորապես 70 տոկոսը բնակչությունն է, մնացածը վաճառվում է էլի բնակչությանը»։
SHANTNEWS-ի հարցին` ի՞նչ հետազոտությունների մասին է խոսքը, Պետրոսյանը պատասխանել է։
«2003 թվականին ես չեմ արել, համաշխարհային բանկն ա արել և դրա հիման վրա ընդունվեց ապօրինի հատումների դեմ պայքարի ծրագիրը»:
Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ ավելացրել է, որ, ճիշտ է, անտառը հատվում է նաև գյուղացիների կարիքներ համար, բայց հիմնականում բնակչության ձեռքերով բիզնես է արվում։
«Ես անընդհատ այդ հարցը բարձրացրել եմ, որ մեզ մոտ բիզնես կա՝ խոշոր բիզնես կա, որը զբաղվում է անտառահատումներով: Բոլոր կողմերից ինձ մեղադրում էին, որ սխալ եմ, այդպիսի երևույթ գոյություն չունի, եթե կան անտառահատումներ, ապա միայն տեղի բնակիչ կարիքները հոգալու համար անտառահատումներ են և էդպես հարցը փակվում էր»,- ասել է Կարինե Դանիելյանը:
Բնապահպանը դարձյալ պնդել է, որ խնդիրը լուծելու համար ահնրաժեշտ է, որ տեղի բնակչությունն աշխատանք ունենա։
«Պետք է աջակցել, որ գյուղացին անտառի կոմնարդյունքով օգտվի: Գոնե բնակչության աչքն անընդհատ անտառ կտրելու վրա չլինի: Բայց էդ հարցը ինչքան ես բարձրացրել եմ, ինձ ասել են սա մեր հանձնաժողովի խնդիրը չի, աշխատատեղեր ստեղծելը մեր խնդիրը չի», – հավելել է Կարինե Դանիելյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը փետրվարի 8-ին հաղորդագրություն տարածեց, ըստ որի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 8 մասնաճյուղում տևական ժամանակ մեծ ծավալների ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնատար անձանց հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառվել է 1.5 միլիարդ դրամի վնաս: Գործով 13 աշխատակիցներ են անցնում:
Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը պատճառված վնասի չափերը, ըստ ՀՀ դատախազության հաղորդագրության, հետևյալն են. Սյունիքի անտառտնտեսությունում` 9 միլիոն 771.750 ՀՀ դրամ, որից 4 միլիոն 589.000 ՀՀ դրամի վնասը վերականգնվել է: Նոյեմբերյանի անտառտնտեսությունում` 12 միլիոն 490.500 ՀՀ դրամ, Եղեգնուտի` 99 միլիոն 845.583 ՀՀ դրամ, Ստեփանավանի` 97 միլիոն 174.500 ՀՀ դրամ, Արծվաբերդի` 428 միլիոն 667.000 ՀՀ դրամ, Դսեղի` 637 միլիոն 959.000 ՀՀ դրամ, Իջևանի` 128 միլիոն 238.000 ՀՀ դրամ, Սևքարի` 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ:
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...